«Ժամանակ» թերթը գրում է. ««Սարաջյան» ՍՊԸ-ն, որը կազմակերպում է բիզնեսմենների համար թրեյնինգներ, բիզնեսմեններին սովորեցնում բիզնես վարելու հմտություններ, վարք ու բարք, ՊԵԿ ծանուցագրերի համաձայն՝ մշտապես խուսափում է հարկեր վճարելուց։
Գաղտնիքը թերևս խորքային է՝ կազմակերպության հիմնադիր-տնօրեն Լուսինե Վարդանյանը ՊԵԿ-ում «պրոբլեմ չունեցողներից» է, եղել է վարչության պետ Սասուն Հայրապետյանի գործավարուհին։ Ընկերության փոխտնօրեն Արթուր Գալուստյանն էլ հարկայինի երկարամյա աշխատող է՝ հարկատուներին պատժել է հարկեր չվճարելու համար»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: