Ամերիկայում մրցաշրջանին պատրաստվող Մադրիդի «Ռեալ»-ն այս գիշեր հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց: «Արքայական» ակումբը խոշոր 3:0 հաշվով առավելության հասավ մեքսիկական «Գվադալահարա»-ի նկատմամբ: Բոլոր երեք գոլերն էլ խփեց «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ նախորդ խաղում Մոուրինյոյի սաները 4:1 հաշվով առավելության էին հասել «Լոս Անջելես Գալաքսի»-ի նկատմամբ: Շաբաթ օրը «Ռեալ»-ը կհանդիպի ամերիկյան «Ֆիլադելֆիա Յունիոն»-ի հետ:







































