Friday, 26 04 2024
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Կորոնավիրուսը մտածելու տեղ է տալիս. հայ հասարակությունը հենց հիմա պետք է իր համար ֆիքսի՝ ով է իր բարեկամն ու աջակցողը, ով՝ ոչ

Նոր կորոնավիրուսի պանդեմիան, դրա դեմ ընթացող պայքարը, կրած վնասները միայն մեկ պետությանը չեն առնչվում։ Այս օրերին ամբողջ աշխարհն է դարձել համավարակի «գերին», տուժում են անգամ ամենահզոր պետությունների տնտեսությունները։ Ակնհայտ է նաև, որ պանդեմիան հաղթահարելուց հետո լինելու են հսկայական քաղաքական փոփոխություններ՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին իմաստով։

Հայաստանը ևս բացառություն չէ։ Տեսանելի է, թե ինչ աջակցություն է ստանում Հայաստանը տարբեր պետություններից այս օրերի ընթացքում։ Սա ակնհայտորեն ազդելու է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վրա։ Չինաստանը Հայաստանին տրամադրել է 60000 թեստ, 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր և այլ սարքավորումներ: «Չինական կողմը վճռականորեն պաշտպանում է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանի ջանքերը»,- ասվում է ՉԺՀ նախագահի՝ ՀՀ նախագահին ուղղված նամակում։ Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 92 մլն եվրո՝ անհետաձգելի ու կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով։ ԱՄՆ կառավարությունը 1. 1 մլն դոլար է տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում։ ՌԴ Զինված ուժերի մասնագետների խումբն էլ ժամանել է Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ շատ կարևոր է, որ հայ հասարակությունը, քաղաքական էլիտան ֆիքսեն, թե որ երկիրն ու կազմակերպությունն իրեն ինչպես է դրսևորում ճգնաժամային այս պայմաններում. «Մենք անպայման պետք է նկատենք, որ գլխավոր աջակցությունը ստանում ենք Եվրամիությունից ու Միացյալ Նահանգներից։ Շատ կարևոր է սա շեշտադրել ու ընդունել ի գիտություն։ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, առանձին Գերմանիան, Շվեյցարիան մեզ աջակցում են։ Իսկ ահա Ռուսաստանի աջակցությունը ռազմական բազային է։ Դա էլ է պետք, մենք գնահատում ենք, բայց այն տարբերվում է։ Սա վերաբերում է բազային, որպեսզի այնտեղ գործողություններ տարվեն, որ վարակը չտարածվի։ Ասեմ ավելին՝ երբ աշխարհում գազի գինը էականորեն նվազել է, Հայաստանում հակառակը՝ բարձրացման միտում կա։ Գազի գինը ֆիքսված չէ, այն կախված է նավթի գնից, եթե այն շուկայում իջնում է, ավտոմատ գազի գինն իջնում է։ Փաստորեն հիմա գազի գինն իջավ, մոտավորապես 100 դոլար դարձավ 1000 խմ-ի դիմաց. քիչ է, որ մեզ բավական բարձր գնով վաճառում են, հիմա ուզում են դա էլ բարձրացնեն։ Ես համարում եմ, որ մեր հասարակությունը հենց հիմա պետք է իր համար այս ամենը ֆիքսի՝ ով է ռեալ աջակցողը, ով՝ ոչ»։

Շարունակելով՝ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Կարծես թե մեզ պետք է աջակցեր ԵԱՏՄ-ն, բայց աջակցում է ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Չինաստանից եկավ աջակցություն։ Ուզում եմ ասել, որ սա այսօր պարտադիր է ֆիքսել։ Հիմա ենք հասկանում՝ ով է մեր իսկական բարեկամը, ով է «իբր բարեկամ»»։

Քաղաքագետը նաև շեշտեց՝ պետք է արվեն քաղաքական արձանագրումներ ևս. «Կրկնում եմ՝ մենք ԵԱՏՄ-ի դաշինքի մեջ ենք, մեզ պետք է աջակցեին ուղղակիորեն կա՛մ ԵԱՏՄ-ն, կա՛մ առանձին Ռուսաստանը՝ որպես ամենամեծ խաղացող։ Պարտադիր չէր, որ մեզ աջակցեր Եվրամիությունը, բայց աջակցում է հենց այն պատճառով, որ մենք ԵՄ-ի համար գործընկեր երկիր ենք։ Մյուս կարևոր արձանագրումը. մեկ շաբաթ առաջ ադրբեջանցիները սադրանքի դիմեցին, երեխայի վիրավորեցին, զինվորների։ ՀԱՊԿ-ն արեց հայտարարություն, որի իմաստը ես, օրինակ, չհասկացա։ Հայտարարության մեջ չէր խոսվում, թե ով դիմեց սադրանքի, ով կրակեց։ Մինչդեռ մենք ՀԱՊԿ անդամ ենք։ Սա շատ բանի մասին է խոսում։ Մենք լուրջ մտորելու բան ունենք։ ՀԱՊԿ-ի անդամ ենք, մեր սահմանին, մեր դեմ ադրբեջանցիները սադրանք են կատարում, կրակում են խաղաղ բնակչության վրա, ու ՀԱՊԿ-ը, որը ստեղծված է անդամ պետություններին հենց նման իրավիճակներում աջակցելու համար, նույնիսկ հայտարարության մեջ չի էլ նշում, որ Ադրբեջանը կրակեց Հայաստանի վրա։ Մտածելու բան ունենք։ Կորոնավիրուսից հետո, հուսով եմ, որոշ ակցենտներ կփոխվեն մեր քաղաքականության մեջ, մեր էլիտան, հուսով եմ, արտաքին քաղաքականության հարցում իր շեշտադրումները կփոխի»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ ոչ թե Հայաստանին ցուցաբերած օգնությունը, պետք է վերանայման առիթ հանդիսանան իրողությունները կամ դրանց փոփոխությունները. «Այո, այս ամենը, իհարկե, նաև գործոններ են, որոնք ազդում են իրողությունների վրա, բայց ոչ թե հենց դրանով պետք է կառուցվի մեր քաղաքականույունը»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ չպետք է գաղտնիք լինի մի պարզ իրողություն. «Մեր դաշնակից երկրները իրենց երկրներում ինչ են անում, որ մեզ համար ինչ անեն։ Այսինքն՝ ինչպես արտաքին քաղաքականությունն է ներքին քաղաքականության շարունակողը, այնպես էլ արտաքին աշխարհին ցուցաբերած օգնությունն է իրենց ներքին ցուցաբերած օգնության շարունակությունը։ Պատկերն էլ գալիս է դրանից։ Եկեք հերթով նայենք։ Չինաստանն իր մոտ հաղթահարել է համաճարակը, հիմա իր փորձով, համաճարակի ընթացքում գործարկված բժշկական արդյունաբերության արտադրանքով կիսվում է աշխարհի, այդ թվում նաև՝ Հայաստանի հետ։ Նույնը նայենք Եվրամիության պարագայում։ Փորձը խիստ տարբեր է՝ սկսած տապալված համակարգերից, վերջացրած փայլուն արձագանքով՝ ինչպես Գերմանիայում։ Այնտեղ տեղի են ունենում ամենօրյա աշխատանք, գործած սխալների սրբագրումներ։ Դա նաև արտացոլվում է արտաքին օգնության վրա՝ և՛ առողջապահական, և՛ տնտեսական մասով։ Իսկ ի՞նչ ենք մենք տեսնում, այսպես կոչված, դաշնակիցների պարագայում։ Ամեն մեկը լավագույն դեպքում տեղավորվել է իր սեփական խխունջի մեջ։ Լուկաշենկոն ասում է՝ արաղ խմեք, որ վիրուս չկպնեք, հոկեյ է խաղում։ Ռուսաստանում սողացող ձևով անկառավարելի իրավիճակ է ստեղծված, միայն ոստիկանական միջոցներով՝ դուբինկայով ուզում են վիրուսին ծեծեն։ Գումարած դրան՝ ամբողջ տնտեսությունը կառուցված է նավթի վրա, նավթի գներն ընկել են, տնտեսությունը պառկել է։ Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը, օգնություն է ցուցաբերում պրոպագանդիստական նկատառումներից ելնելով։ Դրա պարզ օրինակներն են Իտալիային ցուցաբերած օգնությունը, որի մասին գրեց իտալական մամուլը, սեփական կլինիկայում բացակայում են արհեստական շնչառության սարքերը, բայց ինքնաթիռով ուղարկում են ու վաճառում ԱՄՆ-ին։ Ժամանակին Ստալինն էլ էր այդպես անում՝ երկիրը սովից սպանդի էր ենթարկվում, բայց ցորենը վաճառում էր արտասահմանին»։

Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ այս ամենը իրար հետ պատճառահետևանքային կապի մեջ է. «Պետք է հասկանանք՝ ինչի հետ գործ ունենք։ Խոսքը ոչ թե այն մասին է, որ այս օգնությունները պետք է առիթ դառնան, այլ պետք է սթափ գնահատական տանք։ Այլ բան է, որ այդ օգնությունները ցույց են տալիս, թե ինչ իրողություններ են ձևավորվում և ինչ պատճառով։ Այսինքն՝ սրանք մտածելու համար նյութ են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում