Հակաճգնաժամային 10-րդ միջոցառման հիմքում դրված է միկրոձեռնարկությունների գրանցած շրջանառությունը. այսինքն միկրոբիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք պարտաճանաչ արձանագրել են իրենց կատարած առեւտուրը ՀԴՄ-ի կտրոններով, նրանք ավելի շատ աջակցություն կստանան, իսկ նրանք, որոնք ՀԴՄ կտրով չեն թողարկել, այս ծրագրով որեւէ որեւէ աջակցություն չեն ստանա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երկրորդ խումբը, որոնց վերաբերում է այս մաջակցությունը, այն մարդիկ, են որոնք դիմել են ՀԴՄ սարք ստանալու համար, բայց չեն հասցրել ստանալ: Երրորդ խումբն այն մարդիկ են, որոնք ՀԴՄ ունենալու պարտվորություն չունեն: