ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական մրցապայքարը լքած սենատոր Բերնի Սանդերսի կողմնակիցներին կոչ է արել անցնել Հանրապետական կուսակցության կողմը: Այդ մասին նա գրել է Թվիթերի իր էջում:
«Դա ավարտվեց հենց այնպես, ինչպես ցանկանում էին դեմոկրատները և կուսակցության ազգային կոմիտեն, հենց այնպես, ինչպես ավարտվեց խորամանկ Հիլարիի ֆիասկոյի դեպքում: Բեռնիի կողմնակիցները պետք է գան Հանրապետական կուսակցություն, տեղափոխվեք»,- գրել է Թրամփը: