ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Նադեժդա Բաբկինային թոքաբորբի պատճառով արհեստական կոմայի մեջ են գցել։ Այս մասին հայտնում է Московский комсомолец-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Աղբյուրի տվյալներով, երգչուհուն միացրել են թոքերի օդափոխության արհեստական սարքին՝ երկկողմ թոքաբորբի պատճառով: Կոմա առաջացնելու որոշումը բժիշկները կայացրել են ոչ այնքան հիվանդության ծանրության պատճառով, որքան թոքերի արհեստական օդափոխության սարքի արդյունավետ աշխատանքի համար։
Բժիշկների խոսքով՝ երգչուհու վիճակը ծանր է, սակայն կայուն: Ի դեպ, կորոնավիրուսի թեստի պատասխանը Բաբկինայի մոտ բացասական է եղել։