Ուզբեկստանի Ֆերգանա նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտ երկու տասնյակ է, իսկ վիրավոր է 80 մարդ: Ուզբեկստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ 35 վիրավոր գտնվում է հիվանդանոցում:
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ նախօրեին տեղի ունեցած երկրաշարժը, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.2 մագնիտուդ, ցնցել է գրեթե ողջ Կենտրոնական Ասիան: Առավել ուժեղ ցնցումներն զգացվել են Բիշքեքում և Տաշքենդում:











































