Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Արցախում երկրորդ փուլին պետք է ապահովել մասնակցության անվտանգությունը

Արցախի նորընտիր Ազգային ժողովում ներկայացված է լինելու 5 քաղաքական ուժ: Արցախում ընտրությունների երկրորդ փուլ է տեղի ունենալու, որը կկայանա ապրիլի 14-ին: Արցախի նախագահի հինգ թեկնածուներից առավելագույն ձայներ են հավաքել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Արցախյան համապետական ընտրություններն աննախադեպ էին: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ Արցախյան ընտրությունները հաղթական էին «ժողովրդավարության զարգացման, ընտրություններին մեծ թվով մասնակցության իմաստով, ինչպես նաև նրանով, որ Արցախի Սահմանադրությունը մտավ ուժի մեջ»: «Արցախցիները կարգապահ են, ամեն ինչ արեցին, որ ընտրությունները տեղի ունենան: Հետաքրքիր է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Արցախում ավելի շատ կուսակցություն գրանցվեց, քան 30 տարվա ընթացքում էր գրանցվել: Փորձառուների կողքին նաև երիտասարդ դեմքեր հայտնվեցին, որոնք պատրաստ էին ստանձնել պատասխանատվություն: Հաղթանակ է, որ Արցախում տեղի ունեցան նախագահական ընտրություններ»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախի նախագահի ընտրության երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուներից Մասիս Մայիլյանը նախօրեին կոչ է արել ընտրողներին չմասնակցել ապրիլի 14-ին երկրորդ փուլի քվեարկությանը, քանի որ կա կորոնավիրուսի համաճարակի ռիսկ, Թևան Պողոսյանը նշեց. «Մասիս Մայիլյանն այն թեկնածուն է, որ մինչև մարտի 31-ի ընտրություններն էլ է բարձրաձայնել համաճարակի վտանգի մասին և պատրաստ է եղել ընտրությունների հետաձգմանը: Բայց գնացել է ընտրությունների, չի հանել թեկնածությունը, իրավական դաշտում ընտրությունները կայացել են, և սա քաղաքական հայտարարություն է: Ցանկացած պարագայում արցախցին է որոշելու՝ ընտրությունները կլինեն լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ»: Թևան Պողոսյանի կարծիքով՝ Արցախում ընտրությունների երկրորդ փուլին չի լինելու մեծ մասնակցություն: Նրա խոսքով՝ կարևոր է ապահովել մասնակցության անվտանգությունը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում