Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պլանավորում է ապրիլի 8-ին երկրում հաստատել արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված:
Արտակարգ դրության սահմանումն իշխանություններին հնարավորություն կտա պահանջել քաղաքացիներից դուրս չգալ փողոց, հրաժարվել զանգվածային միջոցառումներից, պահպանել հիգիենայի կանոնները: Կանոնները խախտելու պարագայում որևէ տուգանք չի նախատեսվում: Նշվում է, որ արտակարգ ռեժիմնն ամենից առաջ վերաբերում է Տոկիոյին և Օսակաին:
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4 հազարը, ավելի քան 100 մարդ մահացել է: