«Վրաստանում կորոնավիրուսից մահացել է երկրորդ հիվանդը՝ 81-ամյա մի կին»,– հայտնեց Թբիլիսիի առաջին համալսարանական հիվանդանոցի ղեկավար Լևան Ռատիանին:
«Երեկ ձեզ ասացի, որ մի հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է: Մարտի 3-ին Թբիլիսիի ծովային հիվանդանոցից տեղափոխված կնոջ վիճակը գնահատվել է կրիտիկական՝ կյանքի հետ անհամատեղելի», – ասաց Ռատիանին:
«Բուժումն իրականացվել է ըստ արձանագրության և առաջարկությունների, բայց դա արդյունք չի տվել, և, ցավոք, ես պետք է զեկուցեմ կնոջ կենսաբանական մահվան մասին», – ասաց Ռատիանին:
Նախօրեին կորոնավիրուսային վարակից մահացավ տարեց մի կին, որը ծանր քրոնիկ հիվանդություններ ուներ։
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 170 դեպք: Երկու հիվանդ է մահացել, ապաքինվել՝ 36-ը: