Այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունքն անորոշ ժամկետով տեղափոխվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։ Նոր մարտահրավերները պահանջում են արագ և էքստրաօրդինար որոշումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և հավելել․
«Այս տեղափոխությունը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ, որը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան): Այրվածքաբանական ծառայությունը նույն ծավալով կմատուցվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»։