«Լոռիում տարածված լուրերի համաձայն՝ մարզպետի թափուր աթոռը զբաղեցնելու է նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը: Նրան այդ պաշտոնում տեսնում է ՀՀ վարչապետը: Իսկ ինքը՝ Լոռվա նախկին մարզպետը, այդ հարցը հայտարարել է «պրինցիպի» հարց ու ասել, որ ամեն գնով հասնելու է ուզածին»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Քոչինյանին իշխանությունները, մասնավորապես հանրապետականները, դեմ են: Դեռ չնշանակված՝ Քոչինյանը հայտարարել է, որ «վրեժ է լուծելու նախկին աշխատակիցներից, նաև՝ որոշ պաշտոնյաներից, ովքեր իր դեմ խոսել և գործել են:
Այդ իսկ պատճառով Աժ և նախագահական ընտրություններից առաջ իշխանություններին ձեռնտու չէ, որ լարված իրավիճակ ստեղծվի Լոռիում, ուստիև Քոչինյանի նշանակմանը դեմ են»: