Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ժամ առաջ պետք է հետ կանչեք Սիրիա ուղարկած խմբին. դրա պատասխանը ԱՄՆ-ի ցուցադրական քայլն էր

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում մարդասիրական առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հանդիպում է ունեցել Danish Refugee Council (DRC)-ի ղեկավար տիկին Բրենդա Ֆլորսի հետ: «Հանդիպման ընթացքում DRC-ն առաջարկել է քննարկել հնարավոր համագործակցություն «Ականների վտանգի իրազեկման և ականներից տուժածների աջակցության» ծրագրերի շրջանակներում: Մարտին հայկական մարդասիրական առաքելության կողմից Հալեպի նահանգում ականազերծվել է 19 697 քմ ականապատ տարածք: Հայտնաբերվել են 42 ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ական, 2 պայթուցիկ գնդակ, ավիառումբի ենթազինամթերքի 1 մնացորդ, իտալական արտադրության հակատանկային ական, մեկ 122 մմ հրետանային արկ, երկու 120 մմ ականանետի արկ, 3 ինքնաշեն պայթուցիկ սարք, «Գրադ» հրթիռի մեկ մարտագլխիկ։ Մեր բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 1 169 տեղաբնակների, «Սիրիայի օգնության խաչ»-ին պատկանող «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնին են փոխանցվել դեղորայք և բժշկական պարագաներ, ինչպես նաև հայ համայնքին պատկանող հայկական ծերանոցին է հանձնվել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ուղարկված մարդասիրական օգնության մի մասը: Աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իհարկե, Սիրիա մարդասիրական առաքելության խումբ ուղարկելու մասին քննարկումներ շատ են եղել։ Շատ ենք լսել ԱՄՆ տարբեր պաշտոնյաների վերաբերմունքն այս հարցի շուրջ և նաև դրանից բխող հետևանքներին ականատես ենք լինում հենց այս օրերին։ Փաստորեն մենք գնացել ենք Ասադի ղեկավարած Սիրիայում հազարավոր հեկտարներ ենք ականազերծում, բայց Արցախում ականազերծման աշխատանքների համար ամերիկյան փող ենք ուզում։ Մեկ անգամ չէ, որ փորձագետները նշել են, որ Արցախին ուղղված ամերիկյան ուղիղ օգնության դադարեցումը կարող է հենց սրանով պայմանավորված լինել։

Հայաստանի Եվրոպական  կուսակցությունը բազմիցս բարձրաձայնել է մարդասիրական առաքելության խումբը հետ կանչելու անհրաժեշտության մասին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանն ասաց. «Երկու տարի շարունակ մենք գրեթե ամեն օր հորդորում ենք ժամ առաջ Սիրիայից տուն բերել հայ զինվորականներին, բժիշկներին ու սակրավորներին։ Այս քայլը Հայաստանին դնում է երկիմաստ դրության մեջ, մենք դրանով փաստորեն հակադրվում ենք քաղաքակիրթ աշխարհին, ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին, որոնք բազմիցս խստորեն դատապարտել են այդ իրադրությունը ու այն դիրքորոշումը, որը Սիրիայում ներկայացնում է իշխող ռեժիմը՝ Ասադը, նրա ռուսական դաշնակիցներն ու փաստորեն ռուսական բանակի հրամանատարության տակ գործող հայկական զորախումբը։ Այստեղ կան և՛ տնտեսական, և՛ աշխարհաքաղաքական երանգներ, կա նաև զուտ ազգային երանգ, այն է՝ կողմ ընդունելով Սիրիայի բազմազգ, բազմակրոն ու շատ բարդ շերտ ընդունած քաղաքացիական պատերազմում, Հայաստանը կամա թե ակամա վտանգի տակ է դնում Միջին Արևելքում մնացած հայկական համայնքները, ու դա շատ մեծ վտանգներ է պարունակում»։

Արված հայտարարությունը, ըստ Խզմալյանի, ոչ միայն անտեղի է, այլև ևս մեկ մարտահրավեր է. «Այն, ինչ պետք է անի Հայաստանը համաշխարհային պանդեմիայի պայմաններում, օր առաջ վերադարձնելն է հայկական զորախումբը Հայաստան։ Բոլոր այլ հայտարարություններն ու գործողությունները միայն վատթարացնում են քաղաքական իրավիճակը և համբավը քաղաքակիրթ աշխարհում»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ մենք ի պատասխան սրան ստացանք ցուցադրական քայլ Միացյալ Նահանգների օգնության կրճատման տեսքով. «Որովհետև լուրջ որոշումները ընդունվում են առանց հայտարարությունների, ու մենք հետո արդեն հայտնվում ենք անհեթեթ իրավիճակում։ Պետք է հասկանալ մի կարևոր բան՝ շատերն են ասում, որ կորոնավիրուսից հետո աշխարհը նույնը չի լինի, բայց քչերն են գիտակցում՝ ինչ առումով։ Աշխարհն իսկապես փոխվելու է, և դա ոչ միայն տնտեսական և քաղաքական փոփոխություններն են, աշխարհը շատ ավելի կոշտ ու կարծր է դառնալու։ Այն հրավերները, որ Հայաստանը ստանում էր վերջին տարիներին՝ կարմիր գորգերը, բանաձևերը, որ ընդունվում էին Միացյալ Նահանգների Կոնգրեսում ու Սենատում՝ ի նպաստ Հայաստանի, այլևս չեն լինի։ Մարդկությունը նոր սահմաններ է գծում, որտեղ սահմանի մի կողմում կլինի, այսպես կոչված, ոսկե միլիարդը՝ Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների մի խումբ պետությունները, որոնք և՛ ֆիզիկապես, և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես պաշտպանված են լինելու։ Եվ սահմանի մյուս կողմում՝ շատ ծանր քաղաքական ու տնտեսական վիճակում գտնվողները։ Հայաստանին այլևս ընտրելու ժամանակ չի մնում։ Կա՛մ վերջին վագոնի մեջ ենք թռնում ու հայտնվում բարեկիրթ, բարգավաճ պետությունների խմբում, կա՛մ մեզ այլևս այդ հնարավորությունը չի տրվի, որովհետև ցանկացողները շատ են։ Ընդամենը մի օրինակ բերեմ՝ այս օրերին Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի նման երկրները հրավիրվեցին ՆԱՏՕ և Եվրամիություն։ Սա ուրախալի է և կարելի է շնորհավորել ալբանացիներին, բայց սա պարզ ապտակ է մեր քաղաքական ղեկավարությանը, որը կորցրեց բազմաթիվ հնարավորություններ այսօր լինելու գոնե Ալբանիայի տեղը»։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքով՝ ի սկզբանե սխալ էր Սիրիա մարդասիրական խումբ ուղարկելը: «Մենք իզուր ենք այնտեղ ուղարկել տղաներին, դա արդեն մարտավարական սխալ է։ Եվ երկրորդ՝ իհարկե, այժմ ամերիկացիները մտահոգված են իրենց խնդիրներով, այնտեղ ահագնացող վիճակով, դրա համար էլ Արցախին տրամադրվելիք օգնությունը կրճատեցին՝ հաշվի առնելով նաև մեր՝ Սիրիա խումբ ուղարկելու հանգամանքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Վարդանյանի՝ կան առաջնային այլ հարցեր ևս, որոնք անտեսվում են. «Օրինակ՝ այն խայտառակ ընտրությունները, որ կայացան Արցախում։ Դա մեծ զավեշտ է, որը վերջին հարյուրամյակի ընթացքում կորոնավիրուսից ավելի մահացու է մեզ համար։ Մենք գտնվում ենք քաղաքական ու բարոյական կորոնավիրուսի մեջ, որի հետևանքները դաժան են լինելու»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում