Ավելի քան 10 միլիոն մարդ Սոմալի թերակղզում տառապում են սովից, որը պայմանավորված է այս շրջանում վերջին 50 տարվա ուժեղագույն երաշտով: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչին: «10 միլիոն մարդ այս կամ այն կերպ տառապում են երաշտից»,- ասվում է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ սովի է մատնված երկու հարավային շրջան՝ Բակուլն ու Հարավային Շաբելը: Որպես սովի պատճառ՝ բացի երաշտից, նշվում է նաև հակամարտությունը և բնակչության աղքատությունը: ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասել է, որ այսպիսի երաշտ տարածաշրջանում չի եղել 60 տարի շարունակ: Նշվում է նաև, որ չնայած ցուցաբերվող օգնությանը, հումանիտար իրավիճակը շարունակում է վատանալ:










































