Sunday, 12 05 2024
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը

Ճգնաժամի քաղաքական հետևանքը. հետընթացի անհամեստ հմայքը

Հայաստանի կառավարությունը նախօրեին ընդունել է մի շարք փաթեթներ, որոնք վերաբերում են կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում բիզնեսին և քաղաքացիներին ցուցաբերվելիք աջակցությանը: Պետք է արձանագրել, որ փաթեթները, անշուշտ, ոչ իդեալական, անշուշտ, ցանկալիից գուցե հեռու՝ այն իմաստով, որ բոլորը կցանկանային տեսնել ավելի մեծ ծավալի օգնություն, սակայն հայաստանյան մասշտաբի և իրողության պայմաններում բավականին տպավորիչ է: Այդուհանդերձ, Հայաստանը Գերմանիա կամ ԱՄՆ չէ, ունի իր տնտեսական սահմանափակ հնարավորությունները, չունի կուտակած նավթադոլարներ, ինչպես, ասենք, Ռուսաստանը կամ Ադրբեջանը, մշտապես եղել է տնտեսական կիսաշրջափակված վիճակում, ու այս պայմաններում Հայաստանի աջակցության փաթեթը ոչ միայն բավարար է, այլ, թերևս, լավը: Դա, իհարկե, չի նշանակում, որ պետք չէ շարունակել աջակցությունն ու հետագա տնտեսական քաղաքականությունն ավելի լավը դարձնելու ջանքը: Ավելին, այդ ջանքը պետք է շարունակվի, և կառավարությունը պարտավոր է անել դա:

Միաժամանակ, չնայած քաղաքական բարձր լեգիտիմությանը, հանրային վստահությանը, կառավարությունն անշուշտ ունի քաղաքական մոտիվ՝ հնարավորինս արագ և հնարավորինս լայն չեզոքացնել տնտեսական հետևանքն ու սոցիալական լարման ռիսկը, որովհետև ինչքան էլ հաջորդ ընտրությունը թվա դեռևս հեռու՝ 2023 թվական, այդուհանդերձ, քաղաքական ժամանակը գնում է շատ ավելի արագ: Հատկապես երբ բավականին նկատելի է ընդդիմադիր ուժերի աշխույժ ջանքը՝ որքան հնարավոր է արագ կապիտալիզացնել սոցիալական լարումը և վերածել քաղաքական վարկի: Կհաջողվի՞ դա, թե՞ ոչ, կամ ի՞նչ ծավալով կհաջողի, այստեղ, իհարկե, հարցերը շատ են, և եզրակացությունները չեն կարող լինել միարժեք: Որովհետև, այսպես ասած, սոցիալական մեկ դժգոհության կապիտալիզացիայի հավակնում են մի քանի տարբեր ուժեր, որոնք ի վիճակի չեն միավորվել միանգամայն ծանրակշիռ պատճառներով: Ու քանի որ սոցիալական դժգոհության սեգմենտը, այդուհանդերձ, կրիտիկական աստիճանից հեռու է, և կառավարությանն էլ թերևս կհաջողվի պահել հեռու այդ աստիճանից, ապա ստացվում է, որ հանրային վարկի կարկանդակի համեմատաբար փոքր կտորի համար պայքարելու է հավակնորդների համեմատաբար մեծ շրջանակ, փաստորեն խանգարելով ավելի շատ միմյանց, քան կառավարությանը:

Այստեղ, սակայն, հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերը բազմազան են, և դրանից մեկը քաղաքական գործընթացի որակական աճի ու էֆեկտիվության խնդիրն է: Հեղափոխությունն այդ իմաստով կամա, թե ակամա ձևավորել էր մի միջավայր, որտեղ մեծ խնդիրներ լուծելու համար ընդդիմադիր որևէ ուժից պահանջվելու էր նախկին ընդդիմադիր մշակույթի և մտածողության համեմատ մեծ վերափոխում, սեփական բովանդակության և վարքագծային մեթոդաբանության էական փոփոխություն: Թեև դա տեղի չէր ունենում, այդուհանդերձ, հետհեղափոխական շրջանում ընդհանուր միջավայրն այնպիսին էր, որ որևէ քաղաքական ուժի գործնականում զրկում էր ընդդիմադիր հին վարքագծով որևէ նոր բան քաղելու իրական, ռացիոնալ ակնկալիքից: Կորոնավիրուսային համավարակն ու տնտեսական ճգնաժամը այդ իմաստով կարող են ոչ միայն նյութական, սոցիալ-տնտեսական հետևանքի առաջ դնել Հայաստանի հանրությանը, այլև քաղաքական, կամ հասարակական-քաղաքական, էական բացասական ազդեցություն ունենալով միջավայրի վրա:

Մեծ հաշվով, առկա տնտեսական ճգնաժամն ու սպասումները ստեղծել են սոցիալական բավականին էժան պոպուլիզմի վրա կառուցված քաղաքականության վերակենդանացման խոպան հող, ձևավորելով նվազագույն պահանջարկի միջավայր: Ու թեև միջավայրը նվազագույն է՝ բայց, իհարկե, շոշափելի, քաղաքական ուժերը մեծ ալիքով ակնհայտորեն տուրք են տալիս դրան: Խոսքը թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերի մասին է:

Տուրք են տալիս, որովհետև դա այն «ավազանն» է, որտեղ նրանք սովորել են լողալ քաղաքական առումով, կամ ոչ թե լողալ, այլ քայլել՝ լողի իմիտացիայով, քանի որ խորությունը նրանց համար վտանգավոր չէ: Հեղափոխությունը կամա, թե ակամա խորացրել էր Հայաստանի քաղաքական ավազանը՝ պահանջելով քաղաքական ուժերից շատ թե քիչ արհեստավարժ լողալու կարողություն: Ներկայիս ճգնաժամը զգալիորեն կրճատում է այդ խորությունը կամ, այսպես ասած, փրկօղակի դեր կատարում հայաստանյան՝ լողալ չիմացող և այդ ջանքից հեռու քաղաքական ուժերի, թերևս, բացարձակ մեծամասնության համար: Դա կարող է լինել ճգնաժամի ափսոսելի հասարակական-քաղաքական հետևանքը, երբ առաջ չգնացող հայաստանյան քաղաքական համակարգը կարող է նույնիսկ հետ գնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում