Հուլիսի 19-ին, ժամը 07:35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 36-ամյա Մանուշակ Հ.-ն և հայտնել, որ իրենց բնակարանից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մոտքի դուռը բացելու միջոցով, նշված բնակարանի միջանցքից գողացել են կանացի երկու պայուսակ, որոնց մեջ եղել է 70,000 դրամ:
Նույն օրը, ժամը 07:30-ին, Մանուշակ Հ.-ն պայուսակները հայտնաբերել է իրենց շենքի աղբանոցի մոտ` առանց գումարի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բաժին է ներկայացվել 14-ամյա Աբրահամ Խ.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նշված գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:









































