Friday, 26 04 2024
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Արարատի մարզպետը ներկայացրել է այն համայնքները, որտեղ կորոնավիրուսով վարակվածներ կան

Արարատի մարզում մարտի 29-ի տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվն 85 է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ուղիղ միացման միջոցով հայտնեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Խոսելով մարզի թեժ օջախների մասին՝ Սարգսյանն ասաց, որ վարակվածների մեծ մասը Մասիսի տարածաշրջանի համայնքներից է: «Բոլոր դեպքերը կապված են արտադրամասի դեպքի հետ: Արտադրամասը գտնվում է Երևանում, բայց մեծ թվով աշխատակիցներ Մասիսի և Արտաշատի տարածաշրջաններից են»,-ասաց նա:

Քաղաք Մասիսից վարակվածները թվով 13 են, Նոր Խարբերդից՝ 9-ը, Նոր Կյուրին համայնքում 12 վարակված կա: Սարգսյանը կոչով դիմեց Նոր Կյուրին համայնքի բնակիչներին՝ շեշտելով, որ Նոր Կյուրինը շատ փոքր համայնք է, ուստի այդ համայնքից 12 վարակակիր ունենալն արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: «Համայնքապետարանին խնդրում եմ, պահանջում եմ համայնքում պատշաճ իրազեկում իրականացնել, որպեսզի բնակիչները պահպանեն մեկուսացման և ինքնամեկուսացման խստիվ պահանջները»,-նշեց մարզպետը:

Նրա խոսքով՝ Այնթափում կա 6 վարակակիր, Հայանիստում՝ 2, Դարակերտում՝ 1, Արբաթում՝ 1:

Անդրադառնալով Արտաշատի տարածաշրջանին՝ Սարգսյանն ասաց, որ քաղաք Արտաշատում վարակվածների թիվը 3-ն է, Մխչյանում՝ 5-ը, Բուրաստանում՝ 1: Մարզպետը հավելեց, որ մարտի 29-ին Բուրաստանի մի քանի բնակիչ թեստավորում է անցել, բայց արդյունքները դեռ հայտնի չեն:

«Հնարավոր է՝ Բուրաստանում դեպքերի թիվն աճի, քանի որ այնտեղ կոնտակտավորված անձ կա, որը մասնակցել է Արտաշատում մասսայական միջոցառման: Նույն միջոցառմանը մասնակցել է նաև Դալար համայնքից արդեն հաստատված վիրուսակիր: Առաջիկա ժամերին հնարավոր է, որ տվյալ միջոցառման մասնակիցների շրջանում հաստատվի վարակը: Շրջանակը պարզված է և, ինչպես նախկինում էինք ասել, փորձեք խուսափել մարդաշատ միջոցառումների մասնակցելուց»,-հորդորեց Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ Ջրաշենում 6 վարակված կա, Դիտակում երկու դեպք է գրանցվել, Դալարում նույնպես 2, Դվին համայնքում՝ 1, Վերին Դվինում հաստատված 6 դեպք կա, Այգեզարդում՝ մեկ դեպք, Նորաշենում՝ 2, Այգեստանում՝1:

Մարզպետն ասաց, որ Արարատի շրջանում վիճակը համեմատաբար ավելի լավ է: Վեդիում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք, Դաշտաքարում՝1, Փոքր Վեդիում՝ 1, Լուսառատում՝1, Տափերական համայնքում՝1, Ոսկետափ համայնքում՝ 1:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ վարակվածների թիվը մարզում մարտի 29-ի տվյալներով 85 է, բայց թիվը կարող է ավելանալ՝ կապված թեստերի պատասխանների հետ:

Հայաստանում մարտի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 482 է, արձանագրվել է մահվան 3 դեպք: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 30-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 30 քաղաքացի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում