Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում, խոսելով արտագաղթի մասին, ասաց, որ արտագաղթի դեմ հնարավոր չէ պայքարել խորհրդակցությունների միջոցով, քանի որ սա այն հարցն է, որ պահանջում է համակարգային մոտեցում։
Նրա խոսքով՝ մարդիկ հեռանում են ոչ միայն այն պատճառով, որ իրենց նյութական վիճակն է շատ վատ, այլև այն պատճառով, որ «մարդիկ այս երկրում ապագա չեն տեսնում»։
«Մարդկանց համար պարզ չէ՝ երկիրը դեպի ուր է գնում։ Կա արդարության խնդիր ևս։ Նրանք տեսնում են, որ կան երկրներ, որտեղ հարցերն այլ կերպ են լուծվում»,- ասաց Հ.Տեր-Աբրահամյանը՝ ընդգծելով, որ ելքը կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանն արմատապես փոխվի։
«Արմատական փոփոխություններ են անհրաժեշտ»,- համոզված ասաց հրապարակախոսը։









































