Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, կորոնավիրուսի պանդեմիայի տարածումը կանխարգելելու համար կարող է միջամտություն կատարվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին:
Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարցի` նախարարը նշեց, որ տվյալները որևէ այլ նպատակով օգտագործելը կառաջացնի քրեական պատասխանատվություն. «Արտակարգ դրության որևէ այլ դեպքում թույլ չի տրվում այս միջոցառումներն օգտագործել»:
Մանրամասները՝ տեսանյութում: