Իսպանիան հայտարարել է կարանտինի խստացման մասին. այն ընկերությունների աշխատակիցները, որոնք զբաղված չեն կենսական անհրաժեշտության ոլորտներում, պետք է երկու շաբաթ մնան տանը և չգնան աշխատանքի: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` հղում անելով երկրի վարչապետ Պեդրո Սանչեսին:
«Բոլոր նրանք, որոնց աշխատանքը կենսական անհրաժեշտության չէ, մոտակա երկու շաբաթը` մարտի 30-ից ապրիլի 9-ը, պետք է մնան տանը»,- հայտարարել է վարչապետը:
Նշվում է, որ ընկերությունները կվճարեն աշխատավարձը, իսկ աշխատակիցները դա կհատուցեն ավելի ուշ:
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվել է 72 հազար մարդ, մահացել գրեթե 6 հազարը: