Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

150 մլրդ դրամն ամբողջությամբ չի ծախսվելու. ինչ ռիսկի առաջ են կանգնած տնտեսվարողները

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների ռազմավարությունը, որով նախատեսվում է երեք տարբեր եղանակով աջակցել տնտեսվարողներին: Ըստ նախագծի՝ այն հնարավորություն կտա տնտեսավարողներին ժամանակ շահել պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով և, ըստ այդմ, իրենց տնտեսական գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշգրտելու որոշումների կայացման համար։ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ, հասկանալու՝ ինչքանով է արդյունավետ կառավարության ռազմավարությունը, թիրախավորումը, աջակցության արդյունավետությունը և դրանից օգտվելու հնարավոր ռիսկերը:

Պարոն Մակարյան, կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների ռազմավարությունը: Գոհացնո՞ղ է այն Ձեզ համար: Ի՞նչ հնարավոր ռիսկեր կան:

– Ես մի քանի անգամ արտահայտվել եմ, հիմա էլ եմ ասում։ Ողջունելի է, որ կառավարությունը նման որոշումներով փորձում է օգնել տնտեսավարողներին, բայց․․․ Ուզում եմ ասել, որ երեք կարևոր հարցերի շուրջ պետք է ուղղված լինեն բոլոր միջոցառումները։ Առաջինը՝ տնտեսության պահպանումն է, որ տնտեսությունը չփլուզվի, որքան կարելի է ապահովել տնտեսական ռեսուրսների առկայությունը, որպեսզի որոշ ոլորտներ չփլուզվեն։ Երկրորդ անհրաժեշտ պայմանը, որը պետք է լինի՝ բիզնեսի կայունության ապահովումն է։ Կառավարության այդ միջոցառումների պլանը որոշակի առումով ուղղված է դրան։ Երրորդ կարևոր գործոնն այն է, որ ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս պետք է փորձել զանգվածային գործազրկությունից խուսափել։ Այս երեք գործոնները պահանջում են այնպիսի միջոցառումներ, որոնք կապահովեն այդ նպատակների իրականացումը։

Գանք միջոցառումների պլանին։ Առաջին ծրագիրը վերաբերվում է անտոկոս վարկերի տրամադրմանը։ Երկրորդը՝ գյուղատնտեսության ոլորտին, երրորդը՝ ՓՄՁ-ներին։ Վերջին դեպքում տնտեսվարողները պետք է ունենան որոշակի չափանիշների բավարարում՝ աշխատողների թվաքանակ, շրջանառություն և ոլորտներ։ Առաջին և երրորդ միջոցառումների մեջ կա մեկ նմանություն, որ բանկերի միջոցով դրանք պետք է կատարվեն։ Բանկերը հանդիսանում են հիմնական սպասարկող կառույցները։ Մեր առարկությունը եղել է այն, որ այդ վարկերի ստացումները ոչ բոլորին հասանելի կլինեն։ Երկու դեպքում էլ նշվում է լավ վարկային պատմություն, հարկային պատմություն, հարկային հաշվետվությունների ժամանակին հանձնում և այլն։ Այսինքն՝ հիմնարկները պետք է լինեն իդեալականին մոտ։ Մենք գիտենք, որ բազմաթիվ ընկերություններ իրենց պատմությունների մեջ նման խնդիրներ միշտ էլ ունեցել են ու ունենում են։ Այնպես չէ, որ իդեալական է իրավիճակը։ Հետևաբար, շատ ընկերություններ պարզապես չեն կարողանա դիմել այդ վարկատեսակները ստանալու համար։ Երկրորդ խոչընդոտն այն է, որ բիզնես պլանների մշակում պետք է տեղի ունենա, հաշվարկ պետք է արվի, գիտելիքներ են պետք նման բիզնես պլաններ մշակելու համար։

Ճիշտ է, պետությունն ասում է, որ իմ կողմից տրամադրված 50 տոկոսի դեպքում գրավի առարկա պետք չէ, բայց այստեղ ևս գրավի առարկայի հետ կապված խնդիրներ կարող են լինել։ Բանկերը գրավի առարկան վերցնում են միշտ մի քանի անգամ ավելի արժեքով։ Գրավի գնահատման խնդիր կա, մանավանդ այս իրավիճակում։ Կորոնավիրուսի պատճառով շուկայում էլ կարող են բավական փոփոխություններ լինել։ Բանկերը չեն նահանջում իրենց հիմնական պահանջները առաջադրելուց։ Իրենք կշարունակեն իրենց պեդանտ պահանջների մոդելը կիրառել։ Դա կնշանակի, որ շատ ընկերությունների համար փաստաթղթերի խրթինությունը առկա կլինի։ Մենք ենթադրում էինք հեշտացումներ, պարզեցումներ, բայց դա տեղի չի ունենա։ Մյուս պատճառը, համաձայն որի՝ այս միջոցառումը շատերի դեպքում տեղի չի ունենա, այն է, որ կազմակերպությունների պատմությունները օրեցօր վատանում են։ Իրենք, եթե այսօր լավ ընկերություններ են, լավ պատմություն ունեն, կարող է մի քանի օր հետո պատմությունն այնքան էլ հաջող չլինի, ու բանկերը դա անպայման կնկատեն։ Այս պահին բոլոր ռիսկերը կանխատեսելը դժվար է։ Մենք չգիտենք՝ կորոնավիրուսի մասշտաբները ինչքան կմեծանան։

Ենթադրենք, մենք ապրիլի 14-ին վերադառնում ենք նորմալ կյանքի, բայց այլ երկրների պասիվության, կարանտինի երկար ժամկետների պայմաններում, բնականաբար, եկամտաբերության ցուցանիշները հաշվարկելը դժվար կլինի։ Եթե մենք ոչ մի հարկային զիջումներ չենք տալիս, ինչպես երևաց կառավարության որոշումից, իրավիճակը ավելի է վատանում։ Չնայած որ առաջարկվել էր հարկային արձակուրդ կիրառել, գոնե հարկային վճարումների համար տույժ-տուգանքներ չհաշվարկվեն, հարկային հաշվետվությունների հանձնման ժամկետները երկարաձգվեն։ Այս բոլորը առաջացնելու են տույժ-տուգանքներ։ Հարկային մարմիններն իրենց աշխատանքը բարեխիղճ կկատարեն։ Իրենք մեղավոր չեն։ Կանոնակարգերը կան, իրենք պետք է հետևեն։ Բայց այս ամենն առաջացնելու է պատմության վատացում, խոչընդոտ։ Մյուս կողմից բանկերը ֆիզիկապես չեն հասցնի բոլորին տրամադրել վարկեր, ուսումնասիրել փաթեթները։ Կստացվի, որ մի քանի ամսում մենք կունենանք մի քանի հարյուր ընկերություն, որոնք կօգտվեն դրանից։ Բիզնեսի շատ փոքր հատվածին կհասնի այս աջակցությունը։

– Ի՞նչ լուծումներ եք Դուք առաջարկում։

– Կառավարությունը համարում է, որ միկրոմակարդակում աջակցությունը անհավասար մրցակցություն կարող է առաջացնել։ Դրա համար մենք ասում էինք, որ կարելի էր փոքր ընկերություններին տալ դրամաշնորհներ։ Որոշակի գումարներ, ըստ ոլորտների հաշվարկել, ու ստանդարտ թիվ սահմանել։ Մենք նաև առաջարկում էինք ՏՏ առաջատար ձեռնարկությունների կամ համապատասխան նախարարության միջոցով նախագիծ մշակվեր, կրիտերիաներ սահմանվեր, և այն ընկերությունները, որոնք համապատասխանում են այդ կրիտերիաներին՝ ըստ ոլորտների, որոշակի գումարներ տրամադրվեին։ Կամ եթե պետությունը դրամաշնորհների չի գնում, գոնե տույժ ու տուգանք չհաշվարկի, որոնք այս օրերին անխուսափելի են։ Չենք ասում՝ հարկերը զիջել, բայց գոնե հետաձգեն։

– Պարոն Մակարյան, այս օրերին մարդկանց հիմնական անհանգստության թեման բանկերը, վարկերն ու էներգակիրների վճարներն են։ Էներգակիրների վճարների մասով բիզնեսն ի՞նչ խնդիրներ կարող է ունենալ։

– Այսօր հիմնարկներ կան, որոնք էներգակիրների դիմաց չեն կարողանում վճարել։ Հիմա պետությունն ասում է՝ վարկ վերցրու, տար վճարիր։ Բայց բոլորը չեն հասցնի վարկ վերցնել։ Եթե չեն վերցնում վարկ, չեն վճարում, բնականաբար, էներգակիրները պետք է անջատեն մատակարարումը։ Մի ամիս հետո պետք է գան հազարավոր ընկերությունների հոսանքը, ջուրը, գազը անջատեն։ Այդ ընկերությունները դադարելու են գործել։ Այստեղ այլ բաների մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է։ Մենք այդ խնդիրները ուղարկել ենք, բայց կառավարությունն ասում է՝ դեռ պետք է քննարկենք։

– Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը նախընտրում է խճճված ու բարդ ձևով աջակցություն տրամադրել, հնարավորինս քիչ գումար ծախսել բյուջեից։ Այսինքն՝ մի քանի պարզ միջոցներով խնդիրները լուծելու փոխարեն, կառավարությունը ինչ-որ բարդ որոշումներ է կայացնում, որոնց արդյունավետությունը կասկածի տակ է։ Նույն 150 մլրդ դրամը, որը հայտարարվել է՝ կտրամադրվի տնտեսության հնարավոր վատթարացումը կանխելու համար, ինչքանո՞վ արդյունավետ կլինի։

– Նախապես հայտարարել են 300 մլն դոլարի չափով աջակցություն, բայց իրականում կստացվի այնպես, որ շատ քիչ փող կծախսվի։ Շատերին ուղղակի դա հասանելի չի լինի։ Ես վստահ եմ, որ այդ 150 մլրդ դրամն ամբողջությամբ չի ծախսվելու։ Նույն էներգակիրների մասով պետությունը կարող է հաշվարկել՝ բիզնեսը միջինում էներգակիրների դիմաց ինչքան փող է վճարում, ինքը այդ գումարը փոխանցի էներգակիրներին։ Դրանից հետո պետությունը կհայտարարի, որ տնտեսավարողներն այդ գումարները պետք է որոշակի ժամկետներում վճարեն ՀԷՑ-ին, «Գազպրոմ»-ին կամ «Վեոլիա»-ին։ Այդ ընկերություններն էլ, ստանալով բիզնեսի գումարները, պետության փոխանցած գումարները կվերադարձնի բյուջե։ Այդպիսով պետությունը կերկարաձգի վճարումները։ Հակառակ դեպքում, եթե հայտարարեն, որ հետաձգում են վճարումները, էներգակիրները աղմուկ կբարձրացնեն, թե, օրինակ, 3 ամսում իրենք առանց փողի ի՞նչ անեն։ Պետությունը կարող է այդ 150 մլրդ դրամից վերցնի մի քանի միլիոն դոլար ու վճարի։ Իրականում այդ գումարը չի կորում։ Մյուս տարբերակով, պետությունը կարող էր անխտիր բոլոր ընկերություններին որոշակի կոմպենսացիա տրամադրել էներգակիրների մասով։ Այլ խնդիր ևս կա։ Հարկերի հետաձգելն ի՞նչ խնդիր է։ Ոչ մի խնդիր չկա։ Մանավանդ որ հիմնարկների մեծ մասը դժվար են աշխատում, հետևաբար, քիչ հարկեր են ավելանալու, բայց անգամ դա պետությանը մուծելը դառնալու է խնդիր։ Պետությունը մտածում է՝ քանի որ քիչ հարկեր են հաշվարկվելու, քիչ էլ պետք է վճարեն, հարկային պարտավորությունները քիչ են լինելու, էլ ի՞նչ հետաձգենք։ Հիմա բացարձակ տեղին չէ տույժ և տուգանքներ հաշվարկելը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում