Արցախում 2020թ. գարնանը կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդառաջ ընթանում է նախընտրական քարոզարշավը:Այն անցնում է բավականին թեժ՝ նախ, որ կա մեծ մրցակցություն, այս պահի դրությամբ՝ նախագահի 14 թեկնածու, և, ըստ փորձագետների, առաջին անգամ է, որ չկա պաշտոնական Երևանի թելադրանք կամ ինչպես նախորդ ընտրություններին է եղել՝ «նշանակում»։
«Առաջին լրատվական»-ը հարցում է անցկացրել արցախցիների շրջանում՝ պարզելու թե ինչպես են տրամադրված վերջիններս ընտրություններին, թեկնածուներից ում են նախընտրում: