Friday, 26 04 2024
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Փաշինյանը ներկայացրեց կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին և դրանից հետո տնտեսական ոլորտում անելիքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց այն քայլերը, որոնք պետք է արվեն տնտեսական ոլորտում՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի օրերին և դրանից հետո: Այս մասին Փաշինյանն ասաց մարտի 24-ի իր ուղերձում:

«Արժույթի միջազգային հիմնադրամը արդեն իսկ արձանագրել է, որ 2020թ. անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար: Որոշ գնահատականների համաձայն անկումը ավելի խորն է լինելու, քան անգամ 2008-09 թվականների տնտեսական ճգնաժամի ժամանակ: Հայաստանի պարագայում կանխատեսումներն այս պահի դրությամբ մի փոքր ավելի դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորեցինք 2019 թվականին: Բայց ինչպես ասել եմ նախկինում, այս իրավիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես նոր հնարավորություն Համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղադիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության մեր օրակարգը ավելի արդյունավետ և կրկնապատիկ տեմպերով կյանքի կոչելու համար»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ աշխարհում աշխարհում համախառն ներքին արդյունքի 3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու, ինչը նշանակում է, որ համաշխարհային շուկայում այդքան տեղ ազատվելու է:

«Մենք պետք է այսօրվանից մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 միլիարդանոց հատվածը հենց Հայաստանը պետք է զբաղեցնի և այս խնդիրը պետք է լուծի առաջիկա հինգ տարում: Սա նշանակում է, որ մենք խնդիր պետք է դնենք զբաղեցնել ազատվող շուկայի մեկ տոկոսը և ես հավատում եմ, որ կարող ենք դա անել: Այսօր արդեն ամբողջ աշխարհն է հիացած հայ գործարարի տաղանդով, որոնց շնորհիվ կորոնավիրուսի ամենաճգնաժամային պահին Հայաստանը պարենային և լայն սպառման ապրանքների որևէ դեֆիցիտ չունեցավ: Այսպիսի արդյունքով չեն կարող պարծենալ աշխարհի շատ ու շատ զարգացած երկրներ: Եվ սա մեր գործարարների, աշխատող հայ մարդու տաղանդի շնորհիվ»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ կառավարությունը հստակ քայլեր է մշակել բիզնեսի մրցունակ և հեռանկարային հատվածին աջակցելու համար և այդպիսի առաջին փաթեթները կընդունվեն հինգշաբթի օրը կայանալիք կառավարության նիստում:

«Ընդհանուր առմամբ կառավարությունը շուրջ 150 միլիարդ դրամ է տրամադրելու՝ իրականում ոչ թե ճգնաժամային այս վիճակին դիմադրելու, այլ ետճգնաժամային աշխարհում մեր հաղթանակները նախապատրաստելու համար:

Կառավարության առաջիկա նիստում մենք կընդունենք նաև գյուղատնտեսության խթանման լայնածավալ ծրագիր:

Ինչպես և խոստացել էի՝ բոլոր տեսակի նոր տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տոկոսները կառավարության կողմից կզրոյացվեն, ինչպես նաև առանձնահատուկ պայմաններ կստեղծվեն ռեալ աշխատող և նոր ձևավորվող գյուղատնտեսական կոոպերատիվների համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ գյուղատնտեսական գործունեությունը այս օրերին չպետք է արգելակվի:

«Ես կոչ եմ անում մեր բոլոր գյուղացիներին ակտիվորեն զբաղվել գարնան գյուղատնտեսական աշխատանքներով, որովհետև նաև պարետատան որոշմամբ գործունեության այդ տեսակը համարվել է կենսական»,- նշեց վարչապետը:

Կառավարությունն առաջիկա նիստում հատուկ փաթեթ կընդունվի գործող բիզնեսների լիկվիդայնության հնարավոր խնդիրները չեզոքացնելու և անհրաժեշտ լիկվիդայնությամբ ապահովելու, այդ թվում աշխատատեղերը պահպանելու և աշխատավարձերը վճարելու համար:

«Կառավարությունը շարունակում է աշխատել սոցիալական աջակցության փաթեթը, որի համար տրամադրելու ենք շուրջ 25 միլիարդ դրամ, առավել հասցեական և արդյունավետ ծախսելու ուղղությամբ և այս բոլոր ուղղություններով մեր աշխատանքները չեն դադարելու: Մենք նորանոր գաղափարներ, փաթեթներ, ծրագրեր ենք ներդնելու ճգնաժամային այս վիճակում աշխատանքը և աշխատող մարդկանց աջակցելու նպատակով: Սա դուրս է և վեր է կասկածից»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 249 է: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Ընդհանուր առմամբ ապաքինվել և դուրս է գրվել 6 քաղաքացի: Կորոնավիրուսի տարածման առաջնակի դեպքերից մեկն արձանագրվել է Էջմիածնում, մյուսը՝ Շենգավիթում՝ արտադրամասում. երկու դեպքում էլ վարակակիրը եկել էր Իտալիայից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում