Անցած օրվա ընթացքում Իսպանիայում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1720-ի, նշվում է Իսպանիայի առողջապահության նախարարության կայքում:
Ավելի վաղ նշվում էր 1326 մահացածների մասին: Այսպիսով կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 394-ով:
Ըստ վերջին տվյալների, Իսպանիայում գրանցվել է վիրուսով վարակվելու 28 572 դեպք, 2575 մարդ առողջացել է:
2019 թվականի դեկտեմբերին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին երկրում բռնկված թոքաբորբի մասին:
Հիվանդությունը հարցվում է նոր տիպի կորոնավիրուսի միջոցով, որը պաշտոնապես ստացել է COVID-19 անվանումը: