Ղրղզստանը, նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով, երկրում արտակարգ դրություն է հայտարարում: Այս մասին տեղեկացնում է Ղրղզստանի կառավարության կայքը:
Երկրի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևն այս հարցով հանդիպում է անցկացրել: Արդյունքում 2020-ի մարտի 22-ից սկսած 1 ամսով երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն է մտցվում:
Ղրղզստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1 տասնյակից ավելի է: