Monday, 13 05 2024
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է

«Վթա՞ր, թե՞ չար կատակի հետևանք». Սևանի հոգեբուժարանի ճամփին «Օպելը» քարշակող «Մերսեդեսը» շրջվել է, երիտասարդ վարորդը մահացել

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Սերյոժա Ս.-ի գործի դատական քննությունը:

Նույն դատարանում դատավոր Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է նաև Անդրանիկ և Սամվել Հ.-երի գործի դատական քննությունը: Երկու գործերը փոխկապակցված են միմյանց հետ:

Ամեն ինչ սկսվել է մահվան ելքով ողբերգական ավտովթարից, դրա վերաբերյալ գործով ամբաստանյալը Սերյոժա Ս.-ն էր:

Ըստ դատական ակտի՝ 2018 թվականի օգոստոսի 24-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի բնակիչ Սիրեկան Հ.-ն գնացել է իր համագյուղացու և տարեկից ընկերոջ՝ 24-ամյա Սերյոժայի մոտ ու խնդրել է, որ վերջինիս մեքենայով գնան Սևան՝ իր ծննդյան օրվա առթիվ գնումներ կատարելու:

Սերյոժայի «Օպելով» գնացել են Սևան, որտեղ առավոտյան ժամը 10-ին Նաիրյան փողոցում Սերյոժայի «Օպելը» վթարվել է՝ բախվելով «Մերսեդես Բենց» մեքենայի: Սերյոժա Ս.-ի մեքենայի դիմացի հատվածը վնասվել, ու հովացման համակարգի հեղուկը թափվել է: «Օպելը», ըստ դատական ակտի, ինքնուրույն վարելու ենթակա չի եղել, քանի որ վթարին նախորդող պահին Սերյոժան կտրուկ արգելել էր,  արգելակման համակարգի խողովակները վնասվել՝  պատռվել էին, արգելակման համակարգը չէր գործում:

Ըստ դատական ակտի՝ Սիրեկանն առաջարկել է, որ Սերյոժայի վթարված «Օպելը» տվյալ պահին Սևանում աշխատող իր հոր՝ Սամվելի ու եղբոր՝ Անդրանիկի մոտ տանեն և իրենց «Մերսեդեսով» քարշակելով՝ «Օպելը» Սևանից հասցնեն իրենց գյուղ:

Սերյոժան կարողացել է գործի գցել «Օպելը», այն հասցրել են Սևանում կառուցվող ֆուտբոլի խաղադաշտի մոտ, որտեղ աշխատում էին Սիրեկանի հայրն ու եղբայրը: Սիրեկանը հորից խնդրել է, որ իրենց պատկանող «Մերսեդեսով» Սերյոժայի մեքենան քարշակեն իրենց գյուղ:

Ըստ դատական ակտի՝ 2,4 մետր երկարության ժապավենաձև քարշակման պարանի մի ծայրը  կապել են «Մերսեդեսին», մյուս ծայրը՝ Սերյոժայի «Օպելին»: Վերջինիս ղեկին նստել է Սերյոժան, իսկ «Մերսեդեսի» ղեկին նստել է Սիրեկանը: Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհով ընթացել են դեպի իրենց գյուղ: Նշված ավտոճանապարհի 1,5 կմ հատվածում, ըստ դատական ակտի, Սերյոժան ու Սիրեկանը խախտել են ՃԵԿ համապատասխան պահանջները, անտեսել են, որ քարշակում կատարելիս թույլատրվում է երթևեկել 50 կմ/ժ ոչ ավելի արագությամբ, ընթացել են 60-70 կմ/ժ արագությամբ: Անտեսել են նաև, որ չի թույլատրվում քարշակել այն տրանսպորտային միջոցը, որի արգելակման համակարգը չի գործում, մինչդեռ Սերյոժայի «Օպելի» արգելակման համակարգը երկու ժամ առաջ տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվել ու չէր աշխատում: Անտեսել են, որ քարշակում կարող էին կատարել 4 մետրից ոչ պակաս երկարություն ունեցող ճկուն կցիչով, մինչդեռ քարշակում կատարել են 2,4 մետր երկարությամբ ժապավենաձև պարանով:

Քարշակելու ընթացքում հիշյալ ճանապարհահատվածում քարշակվող «Օպելը» մի պահ «Մերսեդեսի» հետին ձախակողմյան հատվածից առաջ է անցել, որի ժամանակ իր աջ կողային հետին տեսանելիության հայելու իրանով փոխզդեցության մեջ է մտել «Մերսեդեսի» հետին ձախակողմյան անվաթևի հետին-վերին անկյունային հատվածի հետ: Միևնույն ժամանակ քարշակող պարանը պոկվել է: «Մերսեդեսը» ընթացել է դեպի աջ ու առաջ, դուրս է եկել աջակողմյան կողնակ, կողաշրջվել է: «Մերսեդեսի» ղեկին նստած Սիրեկանը մահացել է մինչև շտապօգնության՝ դեպքի վայր հասնելը:

Սերյոժա Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:

Դատարանում Սերյոժա Ս.-ն հայտարարել է, թե իրեն մեղավոր չի ճանաչում միայն Սիրեկանի մահվան մասով: Մեղավոր է ճանաչում այն մասով, որ քարշակող պարանը կարճ է եղել, և իրենք այդ պայմաններում քարշակում են կատարել:

Սերյոժան հայտնել է՝ երբ Սևանում վթարված իր մեքենան տարել են Սիրեկանի հոր մոտ, վերջինս խորհուրդ է տվել վթարված մեքենան տանել մասնագետի մոտ, բայց Սիրեկանը չի համաձայնել, ասել է՝ ժամանակ չկա, գյուղ պիտի գնան: Պարանը եղել է Սիրեկանենց մեքենայի բեռնախցիկում: Ինքը պարանի մի ծայրը կապել է իր մեքենայի առջևի մասին, մյուս ծայրը տվել է Սիրեկանին, նա պարանը կապել է իր մեքենայի հետնամասին: Շարժվել են դեպի շուկա:

Սիրեկանը ձուկ է գնել, շարժվել են դեպի գյուղ: Ընթացքի ժամանակ՝ դեռ Սևանից դուրս չեկած՝ եկեղեցու մոտ, քարշակող պարանը կտրվել է: Ինքը «խալաստո» գնացել է մինչև Ազգային պարկ: Սիրեկանը «Մերսեդեսով» ընթացել է իր հետևից: Նորից մեքենաները կապել են, բայց դեռ տեղից չշարժված՝ պարանը նորից է պոկվել: Սիրեկանը այդ պոկված մասից պարանը կապել է «Մերսեդեսի» հետնամասից: Շարժվել են առաջ: Չի հիշում՝ ինչ արագությամբ են ընթացել: Եվ պարանը նորից պոկվել է, ընկերոջ մեքենան մի փոքր դեպի աջ է գնացել՝ դեպի կողնակ: Իր մեքենայի մեջ ճոճ է ընկել, այդ պահին իր դիմաց մեքենա է հայտնվել, իր ուշադրությունը շեղվել է: Ընկերոջ մեքենան անցել է դաշտամիջյան հատված: Ինքը մոտ 200 մետր ընթանալով՝ փոխանցման տուփի օգնությամբ դժվարությամբ կանգնեցրել է մեքենան, իջել ու տեսել է՝ ընկերոջ մեքենան տեսադաշտում չէ: Վազել ու տեսել է, որ «Մերսեդեսը» կողաշրջվել է: Ինքը մեքենայի մեջ արյուն է տեսել, օգնություն է գոռացել: Մարդիկ են մոտեցել, չեն կարողացել կողաշրջված մեքենան ուղղել: Ինքը փորձել է մեքենայի դիմապակին պոկել, չի ստացվել: Հետո մարդիկ ավելացել են, ինքը զանգել է շտապօգնություն ու Սիրեկանի եղբորը: Այդ ընթացքում կողաշրջված «Մերսեդեսը» ուղղել են: Փորձել են դուռը բացել, չեն կարողացել: Դուռը դժվարությամբ են բացել, հիմա էլ ընկերոջը չեն կարողացել հանել: Մեծ դժվարությամբ են հանել: Դեմքը լվացել են՝ գլուխը վնասված էր: Եկել են փրկարարները, շտապօգնությունը: Բժիշկը մոտեցել, ստուգել ու ասել է, որ Սիրեկանը մահացել է…

Սերյոժան ասել է, թե Սևանում տեղի ունեցած վթարից հետո ինքը ցանկացել է իր մեքենան լիցքավորել ու վերադառնալ գյուղ, բայց Սիրեկանն է պնդել, որ գնան հոր մոտ, վերցնեն «Մերեդեսը» և մեքենան քարշակելով հասցնեն գյուղ:

Պարանը ընկերոջ «Մերսեդեսում» էր, նա է այնտեղից հանել ու տվել: Մինչև պարանի կտրվելը այն ավելի երկար էր, երբ պոկվել, կարճացել է…

Վթարից հետո մոտեցած քաղաքացիները նշել են, թե կողաշրջված «Մերսեդեսի» վարորդի գլուխը հայտնվել էր մեքենայի «ստոյկի» տակ, ծանր վնասվել էր, վարորդը սկզբում դեռ դժվարությամբ շնչում էր, բայց մինչև շտապօգնության տեղ հասնելը դադարել է շնչելուց…

Տուժող Սիրեկան Հ.-ի եղբայր Անդրանիկը հայտնել է, որ Սերյոժային ճանաչում է որպես հարևանի, դեպքից հետո նրա հետ վատ հարաբերությունների մեջ է:

Անդրանիկ Հ.-ն նշել է, թե ի սկզբանե համաձայն չէ գործի քննության հետ: Իր եղբայրը դեպքի օրը Սերյոժայի վթարված մեքենայով հասել է իր ու հոր աշխատավայր: Սերյոժայի մեքենան վթարվել էր, բայց գործում էր, տղաներն ասել են՝ «ռադիատորը» ծակվել է, պետք է քարշակելով հասցնեն գյուղ, որ շարժիչը չփչանա: Իրենց «Մերսեդեսը» վերցնելուց մոտ 15 րոպե հետո Սերյոժան զանգել ու ասել է՝ շուտ հասեք, մեքենան հոգեբուժարանի ճամփին շուռ են տվել: Եղբոր հեռախոսահամարին է զանգել, նա չի պատասխանել: Երբ հասել են դեպքի վայր, եղբորն արդեն հանել էին մեքենայից:

Շատ մարդ կար հավաքված: Իրենց հասնելուց երկու-երեք րոպե հետո հասել է շտապօգնությունը: Բժիշկը զննել ու ասել է, որ եղբայր մահացել է…

Դեպքի հաջորդ օրը Սերյոժայի հետ խոսակցության ժամանակ վերջինս ասել է, թե եղբայրը 130 կմ/ժ արագությամբ է քարշակել մեքենան ու թռել է դիմացից՝ տեսադաշտից: Ինքը այդ ժամանակ շոկի մեջ էր, իր համար հասկանալի չէր Սերյոժայի ասածը: Հետո վերլուծելով՝ հասկացել է, որ իրենց մեքենան նման արագություն բացել չէր կարող, իր ենթադրությամբ՝ Սերյոժան փորձել է «մեղքը բարդել իր եղբոր վրա»: Իր ենթադրությամբ՝ Սերյոժան կարող էր քարշակելու ընթացքում այնպիսի բան անել, որ վթարի պատճառ դառնար: «Նա նման գործերի վարպետ է՝ ավտո խփել-ջարդել, արագ վարել…»: Իրենք ուզում են իմանալ՝ դա վթա՞ր է եղել, թե՞ «հիմարության հետևանք»… Ինքը նկատի չունի, թե Սերյոժան կարող էր միտումնավոր դա արած լինել, բայց նա կարող էր «հիմարություն»  արած լինել, ինչը փորձ են անում բարդել փորձանքի վրա… Հարթ, ուղիղ ճանապարհի վրա ինչպե՞ս կարող էր նման դեպք պատահել… Իր կարծիքով՝ գործի քննությունը նորից պիտի սկսել: Հնարավոր է՝ քարշակելու ընթացքում Սերյոժան իր մեքենան շարժի է գցել ու անցել իրենց մեքենայից: Նա կարող էր «չար կատակ անել»՝ ոչ միտումնավոր… Դեպքի օրն իր եղբոր ծննդյան օրն էր…

Տուժողի հայրը նշել է՝ քարշակելու պարանը երկու մեքենային կապել է Սերյոժան, այդ ժամանակ իր տղան կանգնած խոսում էր իր հետ… Ինքը պահանջում է, որ կատարվածի մեղքը չբարդվի իր մահացած տղայի վրա, որ անունն էլ դնեն՝ մեկա՝ մահացել ա, ինքը պահանջում է, որ իրականությունը պարզվի, ճիշտն իմանան՝ ով է մեղավոր, ով է անմեղ…

Դատարանը եզրահանգել է, որ Սերյոժա Ս.-ն մեղավոր է մահվան ելքով վթարի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:

Դատարանը հաշվի է առել, որ Սերյոժա Ս.-ի խնամքին է  մեկ անչափահաս երեխա:

Սերյոժա Ս.-ն դատապարտվել է 2 տարի ազատազրկման՝ 2  տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, Սերյոժա Ս.-ն ազատվել է ազատազրկման ձևով պատժի կրումից:

Սերյոժա Ս.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 218 հազար 400 դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Այս ողբերգական վթարից երեք ամիս անց՝ 2018 թվականի նոյեմբերին, դժգոհ լինելով վթարի գործի քննությունից ու վթարի մեխանիզմի բացահայտումից, տուժող Սիրեկան Հ.-ի հայրն ու եղբայրը բռնություն են գործադրել Սերյոժա Ս.-ի հոր նկատմամբ, նրանց գույքն են վնասել, ինչի համար նրանք էլ իրենց հերթին են հայտնվել ամբաստանյալի կարգավիճակում:

Նրանց վերաբերյալ գործը քննվել է նույն՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Հ.-ն՝ Սիրեկանի հայրը, ավտովթարից իր որդու մահից հետո լարված հարաբերությունների մեջ լինելով համագյուղացիներ  Հակոբ Ս.-ի ու Մարիամ Գ.-ի՝ Սերյոժա Ս.-ի ծնողների հետ, 2018 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում  գնացել է Հակոբ Ս.-ի առանձնատուն, թակել է մուտքի դուռն ու պահանջել է բացել: Տանը գտնվող Մարիամ Գ.-ն՝ Սերյոժայի մայրը, դուռը չի բացել, ինչից հետո, ըստ մեղադրանքի, Սամվել Հ.-ն քարով ջարդել է առանձնատան պատուհանի ապակին, տանտիրոջ կամքին հակառակ մտել է ներս: Այդ ընթացքում տանը մենակ գտնվող Մարիամ Գ.-ն վախից պատուհանով փախել է հարևանի տուն, իսկ Սամվել Հ.-ն նրանց տուն մտնելով ու ոչ ոքի չգտնելով՝ մուտքի դռնով հեռացել է:

Դրանից հետո՝ 2018 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 20-ի սահմաններում Սամվել Հ.-ն իր որդի Անդրանիկի հետ գնացել է Հակոբ Ս.-ի տուն, տանտերերի կամքին հակառակ ապօրինի մտել է նրանց տուն, վիճել է Հակոբ Ս.-ի հետ, հարվածներ է հասցրել նրա գլխին, ապա փայտով հարվածել ու ջարդել է բնակարանի պատուհանների ապակիները՝ պատճառելով 46 հազար  880 դրամի գույքային վնաս:

Դատարանը Անդրանիկ Հ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով և 147 հոդվածի 1-ին մասով, վերջնական պատիժ է սահմանել տուգանք՝  70 հազար դրամի չափով:

Սամվել Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, 147 հոդվածի 1-ին, 185 հոդվածի 1-ին մասերով, վերջին հաշվով դատապարտվել է տուգանքի 100  հազար դրամի չափով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում