Վատիկանի երեք տրիբունալներից մեկը՝ «Առաքելական քրեակատարողական» հիմնարկը, հատուկ հրամանագիր է ստորագրել, որը կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ կորոնավիրուսով վարակվածներին և բուժաշխատողներին հատուկ ինդուլգենցիա է տալիս: Այդ մասին հայտնում են Վատիկանի մամուլի ծառայությունից:
«Հատուկ ինդուլգենցիայի նվերը տրվում է COVID-19 վարակի հետևանքով տառապող հավատացյալներին, որը սովորաբար անվանում են կորոնավիրուս, ինչպես նաև բժշկական աշխատողներին, ընտանիքի անդամներին և բոլոր նրանց, ովքեր որևէ՝ այդ թվում և աղոթքով, հոգ են տանում նրանց»,- ասվում է հրամանագրում։
Փաստաթղթում նշվում է նաև, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում աղոթել COVID-19-ով վարակված բոլոր մարդկանց համար: