Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հայտարարել է, որ պատրաստ է իր երկրում անցկացնել նախագահական ընտրություններ այլընտրանքային սկզբունքով: Ինչպես հայտնում են անանուն աղբյուրները, որոնք մոտ են նախագահի շրջապատին, նա այս մասին կհայտարարի հեռուստաուղերձի ժամանակ: Դա տեղի կունենա մոտ ապագայում:
Լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն՝ նա պատրաստվում է ամբողջությամբ դադարեցնել սահմանադրության գործողությունը, որում առանձնահատուկ շեշտված է իշխող կուսակցության դերը: Եթե դա տեղի ունենա, ապա փաստացի կլինի հեղափոխություն վերևից, քանի որ «ԲԱԱՍ» իշխող կուսակցության դերակատարությունը ցուցարարների կողմից բարձրացված հիմնական խնդիրներից մեկն է: Այս մասին գրում են լիբանանյան թերթերը:







































