ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը խոսել է Սպիտակ տան ծրագրերի մասին, ըստ որոնց՝ նախատեսվում է հազարական դոլար վճարել ԱՄՆ քաղաքացիներին ՝ COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այդ մասին հայտնում է Fox Business News-ը:
Նա նշել է, որ միջոցները կտրամադրվեն որպես օժանդակություն բնակչությանը համաճարակաբանական իրավիճակում: Ըստ նրա՝ մեծահասակները կստանան հազարական դոլար, երեխաների համար նախատեսում են 500 դոլար:
Մնուչինը հավելել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը միջոցներ է մշակում առաջիկա երեք օրվա ընթացքում այդ գումարը վճարելու համար:
Նախարարը նշել է, որ ԱՄՆ իշխանությունները նաև մտադիր են 500 միլիարդ դոլար հատկացնել քաղաքացիներին կանխիկ դրամական վճարների համար: Այս քայլը կլինի ներկա պայմաններում ԱՄՆ տնտեսությունը խթանող միջոց։
.