Թուրքիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է նոր տիպի COVID-19 կորոնավիրուսից զոհերի թվի աճի մասին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։
Գերատեսչության ղեկավար Ֆահրեթին Քոջան պատմել է կորոնավիրուսով վարակվելու արդյունքում ևս մեկ մահացածի՝ 61-ամյա տղամարդու մասին։
Նա նաև հաղորդել է, որ կտրուկ աճել է վարակվածների թիվը։
Թուրքիայում վարակվածների ընդհանուր թիվն այս պահին 191 է։