Monday, 13 05 2024
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի

ԵԽԽՎ-ն թող դառնա ժյուրի

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ալեքսիս Ֆիշերի հայաստանյան այցը տեղի է ունենում ներքաղաքական բավական հետաքրքիր իրավիճակում, երբ առաջին անգամ հանդիպել են Կոնգրեսի ու իշխանության պատվիրակությունները, և երբ Կոնգրեսը հայտարարել է այդ ֆորմատը երկխոսության համար բավարար ֆորմատ ճանաչելու մասին: Այդ իրողությունը հիմք է տալիս ենթադրելու, որ մինչև հինգշաբթի Հայաստանում առաքելություն իրականացնող համազեկուցողները դրական գնահատական են տալու գործընթացներին և արձանագրելու են առաջընթացը:

Այդ գնահատականը կարող է լինել իրականությանը մոտ, սակայն, անկասկած, չի արտացոլի ամբողջ իրականությունը, քանի որ ներքաղաքական առկա գործընթացի հասցեին հիացական կամ դրվատանքի գնահատական շռայլելիս հատկապես համազեկուցողները պետք է որ շատ զգույշ և նրբանկատ լինեն:

Վերջիվերջո, նրանք պետք է իրավիճակը չափեն շատ կոնկրետ սանդղակով, որպիսին հանդիսանում են ԵԽԽՎ անցած երեք տարիներին ընդունած չորս բանաձևերը: Այդ կառույցը Հայաստանի իրավիճակի մասին չորս բանաձև է ընդունել, որտեղ կոնկրետ ձևակերպումներով տրված են իրավիճակը և այն ակնկալիքները, որոնք կապված են իրավիճակի հաղթահարման ու ելքի հետ: Նաև, այդ բանաձևերը հստակ ժամանակացույցեր են պարունակում: Ահա դա պետք է լինի ԵԽԽՎ համար կողմնորոշիչը՝ սեփական բանաձևերն ու դրանց կատարման ընթացքը:

Ներքաղաքական երկխոսությունն իհարկե ողջունելի է, բայց պետք չէ մոռանալ, որ իշխանությունն անցած երեք տարիների ընթացքում էլ պարբերաբար «ողջունելի» քայլեր է արել, հատկապես այն ժամանակ, երբ եվրակառույցների հայացքը կենտրոնացել է Հայաստանի վրա և մեր երկիր են ժամանել կամ ժամանելիս եղել եվրապատվիրակություններ: Այդ իսկ պատճառով, եվրապատվիրակների, հատկապես Հայաստանի հարցով կոնկրետ պատասխանատվություն ենթադրող համազեկուցողների խնդիրը պետք է լինի ոչ թե ընդհանրական գնահատականներով իրավիճակը, իսկ այդ համատեքստում էլ, փաստորեն, իշխանության հանդուրժողությունը դրվատելը, այլ բանաձևային կողմնորոշիչներով հստակ գնահատականներ տալն ու պատասխաններ պահանջելը:

Համազեկուցողներն այդպես շատ ավելի մեծ և շոշափելի, առարկայական օգուտ կարող են բերել ներքաղաքական երկխոսությանը, իշխանությանը ստիպելով այդ երկխոսության ընթացքում գործնական, ոչ թե իմիտացիոն կեցվածք որդեգրել, քան այն ողջույնի ընդհանրական և հաճախ նաև դիվանագիտական ելույթներով, որ ունենում են սովորաբար: Որքան երկրում ներքաղաքական իրավիճակը մտնում է երկխոսության փուլ, այդքան ավելի մեծ պետք է լինի դրա համար նաև ԵԽԽՎ պատասխանատվությունը, որպես կազմակերպություն, որին անդամակցելիս Հայաստանը ստանձնել է կոնկրետ պարտավորություններ: Այլապես կստացվի «ջան ասել, ջան լսել», որին միանում է նաև ԵԽԽՎ-ն:

ԵԽԽՎ-ն թերևս պետք է դառնա երկխոսության անաչառ ժյուրիի պես մի բան, ի դեմս իր համազեկուցողների, և իր բանաձևերի պարբերական և առարկայական մոնիտորինգով նպաստի երկխոսության արդյունավետությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում