Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Արցախում կորոնավիրուսի 71 թեստի պատասխանը բացասական է եղել

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ կապված Արցախում իրականացված կորոնավիրուսի հետազոտությունների հետ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ Պաշտպանը նշել է, որ թեստերի պատասխանները բացասական են եղել։

«• Քիչ առաջ խոսեցի ԱՀ առողջապահության նախարարի հետ, նա տեղեկացրեց, որ Արցախում արդեն 71 հոգուց կորոնավիրուսի թեսթ է վերցվել, և բոլորն էլ բացասական են եղել: Ուստի, պետք չէ ապատեղեկատվություն տարածել, որևէ դրական դեպք չկա, ներառյալ՝ Շուշիի մեկուսացածների մոտ:

• Հեռախոսազրույցներ եմ ունեցել նաև պետական նախարարի, գյուղատնտեսության նախարարի և կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ: Քննարկել ենք պետության կողմից իրականացվող և պլանավորվող կանխարգելիչ քայլերը, ես որոշ առաջարկներ եմ ներկայացրել նրանց: Շարունակում եմ քննարկումները պետական լիազոր պաշտոնյաների հետ:

• Բարձր եմ գնահատում առ այսօր կատարված ջանքերը և՛ պետական մարմինների, և՛ բուժաշխատողների ու այլ ընդգրկված անձանց կողմից: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, դրանով պայմանավորված ռիսկերի աճը և շատ քաղաքացիների վարքի դժվար կառավարելիությունը, պետությունը պետք է մտածի ավելի խիստ միջոցներ կիրառելու մասին: Կարծում եմ՝ դրանք կարող են ներառել՝

– Արցախ մուտքի համար լրացուցիչ սահմանափակություններ,

– Կասկածելի անձանց ինքնամեկուսացման երաշխավորում նաև վարչական միջոցներով,

– Հատկապես փակօթյա հանրային միջոցառումների/հավաքների սահմանափակում,

– Սննդի անվտանգության ու հիգիենայի ապահովման ուղղությամբ լրացուցիչ (ներառյալ՝ հարկադրական) մեխանիզմների կիրառում արտադրության և վաճառքի փուլերում:

• Այս փուլում կարևորելով նաև քաղաքացիների ընտրական իրավունքների իրացման համար պատշաճ պայմանների ապահովումը՝ հույս ունեմ, որ քարոզարշավ իրականացնող թեկնածուներն ու քաղաքական ուժերը, նույնիսկ առանց պետական պարտադրանքի, սեփական նախաձեռնությամբ կդադարեցնեն հատկապես փակօթյա հանդիպումները և կվերանայեն քարոզարշավի ձևաչափերը: Դա անհրաժեշտ է ոչ միայն հանրային առողջության պահպանման, այլ նաև ընտրական իրավունքների հետագա ու վերջնական իրացումը երաշխավորելու նպատակներով: Պետք է մեր քայլերով ու պատասխանատվությամբ նվազեցնենք կամ գոնե դանդաղեցնենք առողջապահական ու ընտրական իրավունքների հանդեպ վերահաս ռիսկերը:

• Պատկան մարմինների հետ քննարկում ենք նաև ընտրությունների քվեարկության օրն ընտրողների ու ընտրական գործընթացում ընդգրկված այլ անձանց առողջապահական անվտանգության մակարդակը բարձրացնելու հնարավոր լուծումները: Հուսով եմ, որ այնպիսի մեխանիզմներ կկիրառվեն, որոնք մեծապես կչեզոքացնեն այդ զանգվածային ու կարևոր միջոցառման ռիսկերը հանրային առողջության հանդեպ:

• Դե իսկ մեր բոլոր հայրենակիցներին էլ եղբայրաբար խնդրում և ի պաշտոնե հորդորում եմ բարձր պատասխանատվությամբ վերաբերվել իրավիճակին, հետևել հիգիենայի ու ինքնամեկուսացման վերաբերյալ առողջապահության նախարարության ցուցումներին, հորդորել շրջապատի անձանց ևս նույնը կատարել և չստուգված տեղեկություններ չտարածել: Պետք է գիտակցել, որ մեզնից յուրաքանչյուրից կարող է կախված լինել հատկապես խոցելի առողջություն ունեցող մեր հայրենակիցների կյանքը:

Առողջություն ու պատասխանատվության զգացողություն բոլորիս»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում