Գիտնականներն անց են կացրել տարօրինակ հետազոտություն: Նրանք պարզել են, որ եթե «մկրատ-թուղթ-քար» կամ այլ կերպ ասած՝ «չինգաչունգ» խաղում ցանկանում եք հաղթել, ապա անհրաժեշտ է փակել աչքերը: Դրա շնորհիվ մարդը զերծ կմնա դիմացինի շարժումները կրկնելու գայթակղությունից: Այս մասին հաղորդում է New Scientist ամսագիրը:
Լոնդոնի համալսարանական քոլեջից Ռիչարդ Կուկը հետազոտել է 45 մեծահասակների վարքը: Նա խնդրել է նրանց խաղալ «մկրատ-թուղթ-քար» խաղը: Ընդ որում, մասնակիցներից մեկը կամ երկուսը խաղացել են փակ աչքերով: Հաճախ խաղն ավարտվել է ոչ-ոքիով, եթե դիմացինը տեսել է, թե ինչ է անում մրցակիցը: Իսկ ահա մարդը մեծամասամբ հաղթել է կամ առնվազն չի պարտվել, եթե նրա աչքերը կապված են եղել:
Պարզվել է, որ աչքերը բաց խաղացողը հաճախ 200 միլիվայրկյան ուշ է բացել ձեռքը՝ փորձելով տեսնել, թե ինչ է անում մրցակիցը, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացրել նրա համար:









































