WhatsApp-ը թողարկում է նոր գործառույթ, որը թույլ կտա ակտիվացնել ավտոմատ հեռացված հաղորդագությունը: Այս մասին ասվում է մշակողների կայքում:
Նշվում է, որ օգտատերը ինքնուրույն կարող է ընտրել հաղորդագրությունների պահպանման տևողությունը (մեկ ժամից մինչև մեկ տարի) կամ կարգավորումներում անջատել գործառույթը: Ավտոմատ հեռացումը հասանելի կլինի ինչպես խմբակային, այնպես էլ սովորական զրուցարաններրի համար:
Գործառույթի ակտիվացման դեպքում հաղորդագրությունն ուղարկելու ժամանակի ցուցիչի կողքին կդրվի ոչ մեծ պատկեր՝ ժամացույցի տեսքով: