Երեկ Սիրիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներն ասել են, որ Սիրիան ճանաչում է Պաղեստինի պետությունը 1967 թ. սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը:
Երկրի արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ «Սիրիան պետք է պաշտպանի պաղեստինյան ժողովրդի իրավական պահանջները», և որ «այսօրվանից Դամասկոսում Պաղեստինի ազատագրության կոմիտեի գրասենյակը դառնում է պաղեստինյան պետության դեսպանություն»:








































