Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Թալանված միջոցները չեն վերադարձվել պետբյուջե, աշխատավարձերը չեն բարձրացել․ սոցիոլոգ

Նախկին իշխանությունների օրոք ակտիվ գործունեություն ծավալած, համապետական ամեն մի ընտրությունից առաջ սոցիոլոգիական հարցումներ անցկացրած կազմակերպությունները նկատելի պասիվություն են ցուցաբերում թավշյա հեղափոխությունից հետո։

Սոցիոլոգ, «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիա»-ի նախագահ Գևորգ Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հակադարձում է, որ հիմա էլ են զբաղված սոցհարցումներ անցկացնելով։
«Մենք աշխատում ենք ամերիկյան International Republican Institue-ի հետ, որը համագործակցում է Gallup-ի և մեզ հետ։ Հանրաքվեից հետո նախատեսել ենք անցկացնել սոցհարցումներ։ Հանրաքվեից առաջ չենք անցկացնում, որպեսզի չխանգարենք»,- ասաց Գևորգ Պողոսյանը։

– Ինչո՞ւ Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հարցումներ չեք անցկացնում։

– Այդ կազմակերպություններն ըստ երևույթին համարում են, որ հանրաքվեն այդքան հետաքրքիր չէ, իսկ այն հարցադրումները, որոնք դրվում են՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական, խառնվելու են Սահմանադրական հանրաքվեի հետ։ Ե՛վ Երևանի ավագանու, և՛ ԱԺ ընտրությունների հետ կապված հարցումներ անցկացրել ենք, տպագրել ենք։ Այդ թվում՝ մենք բազմաթիվ արձագանքներ ենք ստացել։ Իսկ Սահմանադրական հանրաքվեն, ենթադրում եմ, չի հետաքրքրում International Republican Institue-ին։ Դա իմ ենթադրությունն է, ոչ թե պնդում։

– Տարբեր կայքեր գրում են, թե իշխանությունների վարկանիշն անկում է գրանցել։ Դուք հարցում անցկացրե՞լ եք՝ պարզելու համար, թե այդ վարկանիշն անկո՞ւմ է գրանցել իրոք։

– Այդ մասին հրապարակում եղել է։ Մենք ասել ենք, իհարկե, որ անկում գրանցել է այդ վարկանիշը՝ համեմատած 2018 թվականի հետ, նույնիսկ ԱԺ ընտրությունների ժամանակահատվածի հետ, երբ բավականին բարձր էր իշխանական կուսակցության վարկանիշը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի։ Եթե այն ժամանակ այդ վարկանիշը 70 տոկոսից բարձր էր, ապա հիմա հասնում է 45-48 տոկոսի։ Եվ դա բնական անկում է, որովհետև հասարակության սպասելիքները շատ մեծ էին, սակայն այսօր տեսնում են, որ դրանք չեն իրականանում։ Հեղափոխական էյֆորիայից հետո, կարծում եմ, հենց այդպես էլ պետք է լիներ։

– Իսկ հարցվածները կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ են ունեցել, որոնք չեն բավարարվել՝ սոցիալական վիճակի բարելավում, դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության կորո՞ւստն է խորացել, քանի որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, ավարտ չեն ունենում։

– Հիմնական ակնկալիքները սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հետ էին կապված՝ կենսամակարդակի բարելավում, աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի բարձրացում։ Այսինքն՝ ակնկալիքները միայն սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հետ էին կապված, որովհետև ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակը լավ չէ։ Գործազրկության տոկոսն է բարձր, արտագաղթ, այնուամենայնիվ, կա։ Աշխատավարձը բավարար չէ, որ մարդ կարողանա մի տեղ աշխատելով ընտանիքի հոգսերը հոգալ։ Մեծ սպասելիքներ կային նաև, որ կոռուպցիայի վերացումը կհանգեցնի նրան, որ թալանված միջոցները կվերադարձվեն պետբյուջե։ Այդ ակնկալիքներն առանձնապես չեն իրականացել։

– Ըստ Ձեր հարցումների՝ ո՞ր ոլորտներում է նկատվել բարելավում, և ո՞ր ոլորտներում է իրավիճակը մնացել նույնը։

– Հարցվածները նշում էին, որ բարելավումը վերաբերում է մամուլի, խոսքի ազատությանը, կոռուպցիայի դեմ ուղղված պայքարին։ Իսկ դժգոհությունները վերաբերում էին առողջապահության ոլորտին, տնտեսական ոլորտին, կրթությանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում