Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Nissan մակնիշի 35 QT 678 համարանիշի ավտոմեքենայի վարորդն Արշակունյաց պողոտայում՝ Քրեակատարողական ծառայության վարչական շենքի հարևանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai մակնիշի 36 NA 052 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Nissan-ում հրդեհ է բռնկվել, և ժամանած հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջացած հրդեհի հետևանքով Nissan-ի վարորդն ու 2 ուղևորները տարբեր աստիճանի այրվածքներեով տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն։
Նշվում է, որ երբ Nissan-ը բախվել է Hyundai-ին, Hyundai-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes E220 մակնիշի 35 CD 595 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ՝ կայանված Lexus մակնիշի 35 ՏG 947 համարանիշի ավտոմեքենային։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։