«ՀԺ»-ն մեջբերելում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանին երեկ տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի հայտարարությունները, համաձայն որոնք վերջին տարիներին Հայաստանը կորցրել է իր բնակչության կեսին, երեք միլիոնից 1.5 միլիոնը հեռացել են երկրից, նրանք չեն աջակցում ներկա կառավարությանը և հեռացել են՝ համալրելով ամենուրեք սփռված հայ միգրանտների թիվը, և տարիների ընթացքում Հայաստանը կորցրել է տարածաշրջանային հնարավորությունների մի ամբողջ համալիր. «Նա նշել է, թե ՀՀ-ից արտագաղթի պատճառը տնտեսական նկատառումներն են կամ հարևան երկրի հետ հակամարտության պատճառով կյանքին սպառնացող մշտական վտանգը. «1.5 մլնը կատակ բան չէ: Ես կասեի՝ դա Սերժ Սարգսյանի համար ազգային աղետ է: ԼՂ բնակչությունն էլ հետ չի մնում, նրանք ևս ձգտում են հեռանալ»,- ասել է Ազիմովը:







































