Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

«Առավոտ». Եթե նույնիսկ երկխոսությունը ձախողվի, հետագայում այն անպայման վկայակոչելու են որպես դրական երևույթ

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Ինչպես և սպասվում էր, ՀԱԿ-կոալիցիա հանդիպումը քաղաքականացված շրջանակներում առաջացրեց ավելի շուտ բացասական, քան դրական արձագանք: Եթե մի կողմ թողնենք բոլոր տեսակի էմոցիոնալ արձագանքները և դառնանք միայն բանական փաստարկներին, ապա դրանք, իմ կարծիքով, ըստ էության, երկուսն են:

Ինչո՞ւ երկխոսությունը չէր սկսվել 2008 թվականի մարտի 1-ից աոաջ, երբ դեռ չկային մարդկային զոհեր: Թեև զուտ տեսականորեն այդ հարցը միանգամայն տեղին է, բայց գործնական առումով՝ բովանդակազուրկ: Հարցի պատասխանը, ինձ թվում է, պարզ է. որովհետև Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն անհնարին էր: Երկրորդ նախագահն ունի, իհարկե, բազմաթիվ արժանիքներ, որոնք նա դրսևորել է, մասնավորապես, դարաբաղյան պատերազմի ժամանակ: Այդ տարիներին և այդ իրավիճակում միանգամայն տեղին էր «հրկիզված հողի» մարտավարությունը, որը, սակայն, խաղաղ պայմաններում և ներքին կյանքում բերում է տխուր հետևանքների: 10 տարում «հրկիզվեց», «մաքրազարդվեց» քաղաքական, տնտեսական և հեռուստատեսային դաշտը՝ դրա պտուղները մենք դեռ երկար ենք վայելելու: Բացի այդ, կոնկրետ Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմության և Քոչարյանի իշխանության միջև երկխոսությունը հնարավոր չէր նաև անձնական պատճառներով. 98 թվականից սկսած՝ պաշտոնական քարոզչությունը հատուկ թշնամանք էր դրսևորում առաջին նախագահի և նրա շրջապատի հանդեպ՝ արտացոլելով երկրորդ նախագահի ատելությունը, գուցե նաև՝ հոգեբանական բարդույթները:

Երկրորդ հարցը, որը տալիս են երկխոսության ընդդիմախոսները, հետևյալն է. որն է դրա իրական օրակարգը և նպատակները: Դա թե՛ տեսականորեն և թե՛ գործնականում ավելի քան տեղին հարց է, և եթե մի քանի շաբաթում այդ հարցի անկեղծ պատասխանը չտրվի, ես էլ հակված կլինեմ մտածելու, որ դա իմիտացիա է:

Կարող է, իհարկե, այդ երկխոսությունից ոչ մի բան չստացվել: Հնարավոր է, որ կողմերը երկու ոտքերը դնեն մի կոշիկի մեջ և առաջնորդվեն «ոչ մի թիզ հող» հայտնի կարգախոսով: Բայց եթե նույնիսկ երկխոսությունը ձախողվի, 2011 թվականի հուլիսի 18-ը կհիշվի որպես առաջին փորձ, և հետագա իշխանություններն ու ընդդիմությունները այն անպայման վկայակոչելու են որպես դրական երևույթ: 1970-ականների սկզբին Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտը երկխոսություն սկսեց «արևելյան բլոկի» և աոաջին հերթին, իհարկե, Խորհրդային Միության հետ: Դա Գերմանիայի հետագա վերամիավորման հիմքը դրեց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում