Մեծ Բրիտանիայի ձանձրացող երիտասարդությունը հնարել է զվարճալի նոր զբաղմունք: Այն բանից հետո, երբ «փլանքինգն» ու «բալքոնինգը» համարվեցին վտանգավոր զվարճանքներ (առաջինի դեպքում մարդիկ տախտակի նման քարանում են տարբեր վայրերում, իսկ երկրորդի՝ պատշգամբներից նետվում լողավազանների մեջ), անգլիացիները հորինել են ավելի անվնաս զվարճանք՝ leisure dive կամ «ազատ ջրասուզում»: Այս զվարճանքի հիմնական նպատակն է հետաքրքիր դիրքերով մի քանի տասնորդական վայրկյան մնալ լողավազանի վրա, որի ընթացքում հնարավոր կլինի տեսախցիկով ֆիքսել այդ դիրքը: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Առավել հետաքրքիր կադրերը կարելի է հանդիպել LeisureDive.com կայքում:















































