Tuesday, 14 05 2024
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Starmus՝ երկու նշանավոր հայերի՝ Բրայեն Մեյի և Գարիկ Իսրայելյանի մտքի տիեզերական թռիչքը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար

Ֆրանսիան ավարտեց գործընթացը, մնաց 6 երկիր. ՀՀ-ԵՄ համաձայնագրի ամբողջական վավերացումը հնարավոր է մինչև այս տարվա վերջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Նարեկ Մինասյանը։

– Ֆրանսիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Ֆրանսիայի՝ որպես ԵՄ առաջատար երկրի ամբողջական վավերացումն ինչքանո՞վ է կարևոր մեզ համար, ի՞նչ նշանակություն ունի։

– Ֆրանսիայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտը բավական կարևոր է՝ հաշվի առնելով Ֆրանսիայի կշիռն ու դերակատարումը ԵՄ-ում: ԵՄ անդամ երկրներից միայն 6-ը դեռևս չի ավարտել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը, սակայն այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ֆրանսիայի կողմից համաձայնագրի վավերացումը դրական կանդրադառնա նաև նշված երկրներում գործընթացի վերջնականացման վրա, սակայն, իհարկե, պետք է հաշվի առնել, որ ցանկացած երկիր ունի իր օրենսդրական առանձնահատկությունները և սեփական օրակարգը:

– Մյուս երկրների վավերացման հապաղումն ինչո՞վ եք պայմանավորում, հասկանալի է, որ ցանկացած երկիր ունի իր առաջնահերթությունը, իսկ Հայաստանն այս հարցում անելիք ունի՞՝ նկատի ունեմ դիվանագիտական, քաղաքական աշխատանք։

– Կարծում եմ՝ վավերացման գործընթացում չկա որևէ հապաղում: Եթե համեմատենք, օրինակ, ժամանակին Ուկրաինա-ԵՄ Ասոցացման համաձայնագրի վավերացման տեմպերը և այժմ Հայաստան-ԵՄ ՀԸԳՀ վավերացման տեմպերը (չնայած այդ համաձայնագրերի տարբերությանը), ապա ակնհայտ կդառնա, որ գործընթացը ընթանում է նորմալ արագությամբ: Չպետք է նաև անտեսել այն հանգամանքը, որ ցանկացած ԵՄ անդամ երկիր ունի նման համաձայնագրերի վավերացման սեփական ընթացակարգերը, բացի դրանից՝ ԵՄ անդամ երկրներն ունեն սեփական առաջնահերթությունները (ընտրական գործընթացներ, միգրացիոն ճգնաժամ, կորոնավիրուսի տարածում), որոնք, անշուշտ, առավել առաջնային պլանում են: Այս ամենով հանդերձ, կարծում եմ՝ ՀՀ-ԵՄ վավերացման գործընթացի տեմպերը կարելի է գնահատել բավարար և, հուսանք, մինչև այս տարվա ավարտ ԵՄ մնացած 6 անդամ երկրները ևս ավարտին կհասցնեն վավերացումը: Հայկական կողմը, բնականաբար, իր հերթին փորձում է խթանել այդ գործընթացը, սակայն որոշ դեպքերում, ինչպես նշեցի, կան օբյեկտիվ հանգամանքներ:

– Այն մասով, որքանով, որ համաձայնագիրն ուժի մեջ է, արդյոք Հայաստանը կատարո՞ւմ է աշխատանք։

– Համաձայնագիրը 2018թ. ապրիլին ՀՀ ԱԺ-ում ՀԸԳՀ վավերացումից հետո վերջինիս դրույթների մեծ մասը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Դա ենթադրում է, որ համաձայնագրի դրույթների շուրջ 80%-ը կարող են կյանքի կոչվել՝ մինչև համաձայնագիրը լիարժեքորեն մտնի ուժի մեջ: Սակայն համաձայնագրի կիրարկման համար անհրաժեշտ էր ճանապարհային քարտեզ՝ հստակ ժամանակացույցով, ինչի շուրջ մեկ տարի ընթանում էին բանակցություններ: 2019թ. հունիսին Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստի ընթացքում հաստատվեց նաև ճանապարհային քարտեզը (ներառում է 200-ից ավելի միջոցառում), որը հնարավորություն էր ստեղծում մեկնարկել համաձայնագրի կիրարկումը: Համաձայնագրի իրականացումը նախատեսված է մինչև 2026 թվական: Արդեն 2019թ. իրականացվել է ժամանակացույցով սահմանված 10 միջոցառում, այս տարի ևս ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսվածի:

Հատկանշական է, որ եվրոպական կողմը ևս տարբեր առիթներով իր գոհունակությունն է հայտնում ՀԸԳՀ կիրարկման տեմպերի և ժամանակացույցի պահպանման հետ կապված: Ավելին, ԵՄ-ն արդեն նախորդ տարի սկսել է նաև ՀԸԳՀ կիրարկման համար նախատեսված ֆինանսական աջակցության տրամադրումը Հայաստանին:

– Նկատելի է նախկին իշխանությունների շատ ակտիվ աշխատանքը եվրոպական կառույցներում, ինչպե՞ս են սրան հակակշռում ՀՀ նոր իշխանությունները։ Արդյոք չկա՞ մտահոգություն, որ մեր աշխատանքի բացակայության պատճառով Եվրոպայում կձևավորվի նախկիններին ցանկալի կարծիք՝ նաև ներքին գործընթացների հետ կապված։

– Քաղաքական պայքարի մեջ գտնվող ուժերը մշտապես փորձում են օգտագործել իրենց հասանելի գործիքակազմը, այդ թվում՝ միջազգային կապերը, ինչն առավել քան բնական է: Ինչ վերաբերում է ՀՀ ներքին գործընթացների վերաբերյալ օբյեկտիվ միջազգային ընկալումների ձևավորմանը, ապա միակ արդյունավետ միջոցը կարող է լինել ՀՀ կառավարության մշտական և հետևողական կապը միջազգային գործընկերների հետ: Այդ ամենի համար կա առավել քան բավարար գործիքակազմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում