Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14.00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի կունենա պիկետ` քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Այնուհետև պիկետի անունից նամակներ կհանձնվեն ԵԽ և ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակներին` քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերջին շրջանում կիրառված ճնշումների և բռնությունների վերաբերյալ:
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի