Թուրքական զորքերը Իդլիբի երկնքում սիրիական ռազմական օդանավ են խոցել, հաղորդում է SANA գործակալությունը, հղում անելով սեփական թղթակցին:
Մյուս մանրամասները ներկայումս ճշտվում են:
Թուրքական կողմը դեռեւս հայտարարություններ չի տարածել:
Ավելի վաղ Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբում գնդակոծել էին թուրքական զինվորներին, որի արդյունքում 33 զինվորական զոհվել էր, ավելի քան 30-ը՝ վիրավորվել: