Monday, 13 05 2024
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները

Մի քանի օրակարգային հարց՝ վարչապետի Վրաստան կատարելիք այցի հետ կապված. Հայացք Թբիլիսիից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի:

Նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ այցի ժամանակահատվածը համընկավ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի հետ, ուստի հանդիպումների ընթացքում չի շրջանցվի այդ հարցը՝ համատեղ ջանքերի գործադրման իմաստով. «Իմ կարծիքով՝ երկու հարևան պետությունները պետք է միավորեն ջանքերը։ Ինչ վերաբերում է օրակարգային այլ հարցերի, ապա, ըստ իս, կարևոր է տնտեսական համագործակցության խորացման հարցը՝ այնքան, ինչքան հնարավոր է։ Եվ առաջին հերթին ինձ թվում է՝ կքննարկվեն Վրաստանից Հայաստան բեռնափոխադրման խնդրահարույց հարցերը՝ Լարսի անցակետի հետ կապված։ Նաև կքննարկվի ռազմական համագործակցության խորացման հարցը, ինչին նպաստեց նաև օրերս Վրաստանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, և մի շարք փաստաթղթերի ստորագրումը»։

Առնոլրդ Ստեփանյանը նաև նշեց՝ նկատելի է, որ Հայաստանում կա հետաքրքրվածություն Վրաստանի դատաիրավական բարեփոխումների փորձի հետ կապված. «Կարծում եմ՝ նաև այդ մասին խոսակցություն կգնա, դատաիրավական համակարգի առողջացման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Հայաստանին հետաքրքիր է վրացական փորձը, և արդեն իսկ կա մի քանի ֆորմատ, որտեղ քննարկվում են այդ փորձի փոխանակման հետ կապված հարցեր»։

Մեր զրուցակիցը նշեց՝ միանշանակ նկատելի է, որ Հայաստանի նոր իշխանությունները շատ ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Վրաստանի նկատմամբ. «Դա երևում է հատկապես փոխայցերի ինտենսիվությունից, մի շարք համաձայնագրերի ստորագրումից։ Շատ գովելի է վերը նշած իմ այն փաստը, որ Հայաստանին հետաքրքրում է Վրաստանի բարեփոխումների փորձը։ Այն օդից չի վերցվել, համաշխարհային ամենալավ օրինակն է, որն ընդօրինակել է Վրաստանը։ Եվ քանի որ մեր մենթալիտետները նման են, Հայաստանում էլ շատ լավ հասկանում են, որ այդ լավ փորձը նաև Հայաստանում կարող է կիրառվել։ Իմ կազմակերպությունն, օրինակ, համարյա 10 հանդիպում է անցկացրել ՀՀ խորհրդարանի կեսի հետ, ներառել են վրացի ամենալավ փորձագետներին, որոնք շատ լավ հասկանում են և առաջարկել են այդ փոփոխությունները Վրաստանում՝ ոստիկանության, անվտանգության և մի շարք այլ հարցերում։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ հայ-վրացական հարաբերությունները դրական հունով կզարգանան, համենայնդեպս դրա համար բոլոր նախապայմանները կան»։

Եզրափակելով՝ Առնոլդ Ստեփանյանն ասաց. «Վրաստանում գիտեն, որ Հայաստանի վարչապետը շատ է սիրում Վրաստանը։ Ես դա անձամբ իրենից գիտեմ, իր հետ շփվել եմ դեռ նախքան իր վարչապետ դառնալը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում