Մարտի 2-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:
Հանդիպման նպատակն է եղել քննարկել հետագա համագործակցության ուղիներն ու հեռանկարները: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Ողջունելով նորանշանակ տնօրենին՝ նախարարը կարևորել է Հարավկովկասյան երկաթուղու անխափան աշխատանքը. ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների անվտանգությունը և օպերատիվ արձագանքման անհրաժեշտությունը:
ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ԱԻ նախարարության հետ աշխատանքը համագործակցության հաջողված օրինակ է:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ նոր փաստաթուղթ ստորագրել: