ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է 2020թ. նախագահական ընտրություններին դեմոկրատների թեկնածու Բեռնի Սանդերսի հեղինակությունը ոչնչացնելու համար: Այս մասին պետության ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում:
«Դեմոկրատները բոլոր ջանքերը ներդնում են խելահեղ Բեռնի Սանդերսի անունն ու հեղինակությունը ոչնչացնելու համար»,- գրել է Թրամփը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները փորձում են Սանդերսին հանել նախագահական ընտրարշավից՝ հայտարարել է ամերիկացիների առաջնորդը: