Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածի արդյունքում 22 թուրք զինվորական է զոհվել, հաղորդում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի հետ սահմանակից թուրքական Հաթայ նահանգի ղեկավար Ռահմի Դոհանին։
Նրա խոսքերով, Բաշար Ասադի ռեժիմի օդային գրոհի արդյունքում նաև թուրք զինվորականներ են վիրավորվել։ Սակայն նրանց թիվը Դոհանը չի նշել։ Հաթայի նահանգապետը հաղորդել է, որ նրանց արդեն Թուրքիա են տեղափոխել և հոսպիտալացրել են։
Ինչպես հայտնի է դարձել, Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը անվտանգության հարցերով արտահերթ խորհրդակցություն է հրավիրել։