Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ի՞նչ եղան 60 միլիոն դոլարի հասնող չարաշահումները

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ կապված երկու քրեական գործ է հարուցվել․ մեկը՝ հեղափոխությունից առաջ, 2018թ․ ապրիլի 7-ին, մյուսը՝ հեղափոխությունից հետո, 2019թ․ դեկտեմբերի 9-ին։

Առաջինը վերաբերում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքին։

«ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում 2018թ. մարտի 29-ին ստացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ս. Վալկոյի հաղորդումն այն մասին, որ նույն ընկերությունում անցկացված՝ աշխատողների աշխատանքի վարձատրման սկզբնական փաստաթղթերի ստուգմամբ պարզվել է, որ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի շարժակազմի տնօրինության աշխատանքի կազմակերպման և նորմավորման, ինչպես նաև կադրերի գծով երկու աշխատակիցներ կատարել են հափշտակություններ»,- նշված էր պաշտոնական հաղորդագրության մեջ:

Երկրորդը վերաբերում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի իրավունքների և օրինական շահերի խախտմանը, ինչպես նաև ՀՀ օրինական շահերի խախտմանը, որոնք պետության համար առաջացրել են ծանր հետևանքներ։

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, հարուցվել է քրեական գործ։ Գործի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին: Փետրվարի 10-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի որոշմամբ՝ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվեց Մելնիկով  Ալեքսեյ Վալերևիչը:

Թավշյա հեղափոխությունից ամիսներ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մոսկվա կատարած այցից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում պատասխանելով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հայկական մասնաճյուղում իրականացված խուզարկությանը վերաբերող հարցին, խոսել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում կատարված 60 միլիոն դոլարի հասնող չարաշահումների մասին։

Ի՞նչ ընթացք ունեցան հարուցված քրեական գործերը։

Հարցն ուղղեցինք ՀՀ քննչական կոմիտեին։

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից հանելու և օտարելու գործընթացի վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքում պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության վարույթում, որով կատարվում է նախաքննություն»,- ի պատասխան մեր առաջին հարցի՝ արձագանքել են ՀՀ քննչական կոմիտեից։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում