Լուրեր
Իշխանությունը խորը տառապանքի մեջ է. Էդմոն Մարուքյան
  • 18:15
  • 2020-02-26
  • Դիտումներ՝ *

Իշխանությունը հիմա խորը տառապանքների մեջ է, որ իրենց ձևավորված սցենարը մենք տապալել ենք. իրենց սցենարն էր, որ անպայման լինի «ոչ»-ի ճամբար, «ոչ»-ի քարոզչական մեքենա, և իրենք իրենց մեքենան հանեն այդ քարոզչական մեքենայի դեմ և իրենց քարոզչությունը հաջողությամբ ավարտին հասցնեն: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Դա, բնականաբար, բարդ չէր գիտակցելը, և «Լուսավոր Հայաստանը» դա գիտակցել է: «Լուսավոր Հայաստանը» ուներ առաջինը «ոչ»-ի ճակատ ձևավորելու լեգիտիմ իրավունքը, որովհետև հանրաքվեի անցկացմանը խորհրդարանում դեմ քվեարկած միակ ուժն էր:

Քննարկումների արդյունքում մենք որոշում ենք կայացրել, որ այս քարոզարշավի մեջ, այս կեղծ ձևավորված հարցի՝ հակասահմանադրական հանրաքվեի մեջ չպետք է լինի «ոչ»-ի ճամբար: «Լուսավոր Հայաստանը» կոչ է արել բոլոր ուժերին չձևավորել «ոչ»-ի ճամբար և դրանով «Լուսավոր Հայաստանը» ձևավորել է քաղաքական օրակարգ: Այն, որ այսօր չկա «ոչ»-ի ճամբար, դա արել է «Լուսավոր Հայաստանը»,-ասաց Մարուքյանը:

  • Դիտումներ՝ *