Հայաստանում աննախադեպ իրավիճակ է․ մեղադրյալի աթոռին են երկրի երկու նախկին ամենաբարձրաստիճան պաշտոնյաները։ Երևանում ընթանում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դատավարությունները։ Դատավարությունը, որ մեկնարկել է նախօրեին, հերթականն է հեղափոխությունից հետո աղմկոտ գործերի առնչությամբ, և երկրորդը, որում մեղադրանք է ներկայացված նախկին ամենաբարձրաստիճան պաշտոնյայի։ Խոսքը դիզվառելիքի գործով՝ պետությանը վնաս պատճառելու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի մասին է։ Մերժված նախագահի համակիրները և կուսակիցները պնդում են՝ պետության հիմքերն են թուլացվում։ Ինչպե՞ս կարող է արդարաության վերականգնումը թուլացնել պետության հիմքերը, եթե խոսքը, իհարկե, հանրապետական պետության մասին չէ։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետներ Աղասի Մարգարյանի և Վիգեն Հակոբյանի հետ: